Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Mercer Street լցանավի վրա հարձակման մասին G7-ի հայտարարությունը

Լուրեր

24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
24.08.2026 | 19:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»
24.08.2026 | 19:36
Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
24.08.2026 | 19:22
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին
24.08.2026 | 19:14
Պուտինը թույլատրել է պետությանը փոխանցել «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները», որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել ԱԹՍ-ներից
24.08.2026 | 19:00
Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ինչ եք եկել «Բարգավաճ Հայաստանի» դարդը լացում․ Փաշինյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:19
Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է G7-ի երկրների հայտարարությունը, ըստ որի՝ երկրի վրա է դրվում Mercer Street լցանավի վրա հարձակման պատասխանատվությունը։ Խաթիբզադեի խոսքերով՝ այդ մեղադրանքներն անհիմն են, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Խստորեն դատապարտում ենք G7 երկրների արտգործնախարարների հայտարարությունը, որում անհիմն մեղադրանքներ են Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին»,- Խաթիբզադեի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։

G7-ի երկրները Mercer Street-ի վրա հարձակման պատասխանատվությունը դրել են Իրանի վրա, նշել են, որ Թեհրանի վարքագիծը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև կոչ են արել երկրին դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք անհամատեղելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հետ:

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Mercer Street լցանավը հուլիսի 29-ին Արաբական ծովում հարձակման է ենթարկվել։ Zodiac Maritime նավի օպերատոր ընկերությունը պատկանում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին։ Միջադեպի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ ՝ Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք, ենթադրաբար, պատասխանատու են նավի պահպանության համար: Իսրայելի ԱԳՆ-ն պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է իրանական կողմը։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Թեհրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակման համար պատասխանատվությունից խուսափելու մեջ:

Իսրայելը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մեղադրում են Իրանին ճապոնական լցանավի վրա հարձակվելու մեջ: