Բայդենը հոնգկոնգցիներին տալիս է ԱՄՆ-ում մնալու իրավունք

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը ստորագրել է մի հուշագիր, որը «18 ամսով ապահով ապաստան» է խոստանում Հոնգկոնգի հազարավոր բնակիչների, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Այսպիսով հոնգկոնգցիները արտաքսվելու փոխարեն ստանում են Միացյալ Նահանգներում մնալու իրավունք, որպեսզի խուսափեն Չինաստանի կողմից վերահսկվող այս տարածքում բռնաճնշումների ենթարկվելու հնարավորությունից:

Բայդենը դատապարտում է Հոնկոնգի ժողովրդավարության դեմ Պեկինի կողմից տասնչորս ամիս շարունակվող ճնշամիջոցները եւ հայտարարում, թե «հրամայական» է, որ ԱՄՆ-ի արտաքին հետաքրքրությունները Հոնգկոնգի բնակիչներին թույլ տան մնալ ու աշխատել ԱՄՆ-ում:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսաքին ասել է, թե Միացյալ Նահանգները խստորեն դեմ է Չինաստանի կողմից կիրառվող այսպես կոչված «Ազգային անվտանգության օրենքին», որը մերժում է հիմնարար իրավունքներն ու ազատությունները, վնասում Հոնգկոնգի ինքնավարությանը, ժողովրդավարական գործընթացներին ու հաստատություններին:

«Հաշվի առնելով քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները և դատավարությունները, լրատվամիջոցներին լռեցնելու հանգամանքը և ընտրությունների ու ժողովրդավարական ընդդիմության տարածքի նվազումը, մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել ՝ ի պաշտպանություն Հոնկոնգի ժողովրդի», – ասել է Փսաքին:

Հոնգկոնգում Չինաստանի արտաքին գործերի նախարարության մասնաճյուղի հայտարարության մեջ էլ որպես պատասխան ասվում է, որ «այսպես կոչված անվտանգ ապաստան առաջարկելով», Բայդենը «ներգրավվում է այնպիսի գործողությունների մեջ, որոնք վերացնում են քաղաքի բարգավաճումն ու կայունությունը»:

Հրամանից օգտվելու հնարավորություն ունեցող մարդկանց ճշգրիտ թիվը դեռեւս պարզ չէ, սակայն Բայդենի վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ ԱՄՆ-ում բնակվող Հոնգկոնգի 330 հազար բնակիչների մեծ մասը հավանաբար ունեն այստեղ մնալու իրավունք, բացի նրանցից, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ: