Իրանի նոր նախագահի լավատեսական խոսքերը զգուշավորությամբ են ընդունում Վաշինգտոնում

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Իրանի ծայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի օրը երդում տվեց երկրի նախագահի պաշտոնում ու խոստացավ դիվանագիտական եղանակով ապահովել, որ ԱՄՆ-ը հրաժարվի իր երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ սա մի հայտարարություն է, որն ուշադրությամբ ու զգուշությամբ են լսում Վաշինգտոնում: Չէ որ Ռաիսին գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի երկար տարիների պաշտպանն է ու պաշտպանյալը, Իրանի արդարադատության նախկին նախարարը, եւ որը հունիսյան նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել ընտրություններին մասնակցած անձանց թվի աննախադեպ ցածր ցուցանիշի պայմաններում: Միացյալ Նահանգներն ու Իրանի ընդդիմությունն էլ Ռաիսիի հաղթանակը չի համարում ազատ ու արդար ընտրությունների արդյունք:

Ելույթ ունենալով երկրի խորհրդարանի առջեւ` Ռաիսին ասել է. «Իրանի ժողովրդի դեմ կիրառվող պատժամիջոցները պետք է հանվեն: Եվ մենք կպաշտպանենք դիվանագիտական որեւէ ծրագիր, որը միտված է այդ նպատակն իրականություն դարձնելու համար»:

Ամենօրյա մամուլի ասուլիսի ընթացքում էլ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Ռաիսիի ելույթին պատասխանել է հույս, սակայն նաեւ` զգուշության արտահայտող խոսքերով:

ԱՄՆ-ը պաշտպանելու է ու առաջ է մղելու մեր ու մեր գործընկերների ազգային շահերը: Եվ մենք հույս ունենք, որ Իրանը կօգտվի դիվանագիտական եղանակով հարցերը լուծելու հնարավորությունից, այն դիվանագատիական լուծումների, որոնք այսօր դրված են մեր բոլորի առջեւ: Եվ մենք սպասում ենք, տեսնելու համար, թե ինչ մոտեցումներ է Իրանը ցուցաբերելու, որից հետո մենք կպատասխանենք մեր գործընկերների հետ քննարկումներ անցկացնելուց հետո:

Փրայսի խոսքերով, ամերիկյան պատժամիջոցներից ազատվելու Ռաիսիի հայտարարությունը «գուցե խոսում է այն մասին, որ իրանական կողմում իսկապես կա հարցերը դիվանագիտական եղանակով լուծելու ցանկություն»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբեր ամսից Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում ընդդեմ Ռաիսիի` նրան մեղադրելով 1988 թվականին Իրանում մի քանի հազար քաղաքական բանտարկյալների սպանության գործում մասնակցություն ունենալու մեջ:

Իրանի առաջնորդները հրաժարվում են ընդունել նշված սպանությունների փաստը: