«Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը առաջարկում են Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Առաջարկին միացել է նաև «Հայաստան» դաշինքը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «Հայաստանի Հանրապետության կողմից Արցախին տրամադրվող աջակցություն, ԼՂ կարգավորման բանակցային գործընթաց, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական տնտեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն. Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը ստեղծվելու է այս և այլ ոլորտները կարգավորող օրենքները համակարգելու և աշխատանքների կազմակերպման համար»:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի տիրույթում է գտնվելու նաև ՀՀ և Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրության խնդիրը:

«Թեպետ ինձ համար անընկալելի է «ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման հակափաստարկ» արտահայտությունը, բայց ենթադրում եմ, որ որպես հակափաստարկ կբերվի, որ բոլոր մշտական հանձաժողովները պիտի զբաղվեն Արցախի խնդրով։ Այո՛, ոչ միայն բոլոր հանձնաժողովները, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի ուժերի ներածին չափով աշխատի Արցախի համար, հանուն մեր հայրենիքի… Եվ այն փաստարկը, թե կարող է առաջանալ ոլորտների վերադրում, կարծում եմ, չի դիմանում որևէ քննադատության։

Այս կամ այն հանձնաժողովի ստեղծումը շատ ուժեղ մեսիջ է ամբողջ աշխարհին։ Աշխարհը ունի կարիք լսելու ՀՀ-ից այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,- նշեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: