Քանի՞ անգամ եք Քոչարյանին առաջարկել՝ իր օրոք զոհված զինվորներին նվիրաբերի իր ամառանոցները․ Ալեքսանյանը հակադարձեց Վարդանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱԺ նիստում բանավեճ տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի միջև։

«Ես հարց եմ տալիս՝ ինչպե՞ս եք վերաբերվում կառավարական ամառանոցները մեր վիրավոր տղաների համար վերականգնողական կենտրոն կառուցելու հարցին, ասում են՝ բա նախկինում պաշտոնյան ուզում էր սեփականաշնորհել։ Է հետո՞, չհոգնեցի՞ք, կամ ինձ ինչո՞ւ եք դա ասում»,- իր ելույթում ասաց Էլինար Վարդանյանը։

Նրան պատասխանեց Վահագն Ալեքսանյանը․ «Խոսում եք ամառանոցներից, ձեր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին քանի՞ անգամ եք առաջարկել, որպեսզի իր նախագահության օրոք խաղաղ պայմաններում զոհված ավելի քան 700 զինծառայողներին նվիրաբերի իր ամառանոցները։ Ինձ թվում է, տիկի՛ն Վարդանյան, եթե առաջարկած լինեիք, ապա Ռոբերտ Քոչարյանը, ով, ինչպես գիտենք, աղքատ մարդ չէ, պատերազմի ժամանակ նրա կինը չէր բավարարվի բանակի ֆոնդին 5 միլիոն դրամ նվիրաբերելով»։

Տեղի ունեցավ վիճաբանություն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց պատգամավոր Էլինար Վարդանյանին։ «Հաջորդիվ այլ միջոցներ կկիարառվեն»,- նշեց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: