Դավթաշենում 8 շենք օգտվում է արևային էներգիայից․ ևս 90 շենք սպասում է իր հերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» ծրագրով շենքերի վերելակները, բակերում նոր անցկացված արտաքին լուսավորության համակարգերը, ինչպես նաև բոլոր հարկերում տեղադրված սենսորային լուսատուները սնվում են արևային ֆոտովոլտային կայաններից: Կանաչ՝ մաքուր, էներգիան կմտնի մայրաքաղաքի 90 շենք:

 

«Առաջին փուլով ընտրված 42 շենքից 32-ում արդեն իսկ տեղադրված են համակարգերը, իսկ 8-ում միացված և աշխատում են: Մնացած 10 շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ»,-նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:

Ծրագրի բյուջեն 1 մլրդ, 250 հազար եվրո է, որից 1 մլրդը Եվրամիությունը տրամադրում է որպես դրամաշնորհ: Բնակիչներին համակարգը տրամադրվում է անվճար: Բացի այդ, ծրագրի իրականացման շնորհիվ 50 տոկոսով նվազելու է վերելակի էլեկտրաէներգիայի համար վճավող գումարը:

«Շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծվել են նպատակային բանկային հաշիվներ, որոնցում կուտակվելու են բնակիչներից գանձված գումարները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը: Նշեմ, որ կուտակված գումարը կուղղվի նվիրաբերված համակարգերի սպասարկմանը և բնակիչների որոշմամբ շենքերում էներգախնայողության միջոցառումների իրականացմանը»,-մանրամասնում է քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ Նարինե Աբելյանը:

Շենքերն ընտրվել են վարչական բոլոր շրջաններից, բացառությամբ Նորք Մարաշի, որտեղ բազմաբնակարաններ բնակելի հին շենքեր պարզապես չկան: Ընտրությունն անելիս, տեխնիկական չափորոշիչներից զատ, հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչը:

«Ծրագրում ընդգրկված շենքերի անապահով ընտանիքներին կտրվեն էներգախնայող լուսատուներ (1750 հատ), որպեսզի նրանք էլ նվազեցնեն իրենց բնակարանի էլեկտրաէներգիայի ծախսը: Ծրագրի իրականացման շնորհիվ բազմաբնակարան շենքերի շուրջ 25 920 բնակիչ կապրի ավելի հարմարավետ պայմաններում և կունենա էլեկտրաէներգիայի ավելի փոքր վճար»,-ընդգծում է Սերգեյ Ներսեսյանը:
Արևային կայանները շահագործման հանձնելուց հետո նվիրաբերվում են բնակիչներին: Ծրագրի շնորհիվ ընդհանուր օգտագործման տարածքներում բնակիչները կունենան անխափան էլեկտրամատակարարում:

Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում, իրականացվող ծրագիրն իր տեսակով առաջինն է քաղաքում, որը հետագայում կարող է օրինակ դառնալ: