Հայկական արտադրանքը հասանելի է դառնում աշխարհի տարբեր անկյուններում․ Վահան Քերոբյանը մասնակցել է Buy Armenian առցանց վաճառքի հարթակի պաշտոնական մեկնարկին

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Օգոստոսի 4-ին Երևանում կայացել է www.buyarmenian.com առցանց վաճառքի համահայկական հարթակի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումը, որի նպատակն էր հանրության լայն շրջանակին ներկայացնել նախաձեռնության բովանդակությունը և հարթակի հնարավորությունները. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ամերիկահայ Լիլիթ և Նշան Օդաբաշյանների՝ «Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերին՝ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, ավելի ուշ գործարկվել է նաև Buy Armenian կայքէջը, որը կապող օղակ է դարձել Հայաստանի արտադրողների և Սփյուռքում բնակվող հայ սպառողների միջև։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա չափազանց կարևորել է հարթակի գործարկումը և հույս հայտնել, որ այն լայն հնարավորություններ կստեղծի հատկապես փոքր և միջին գործարարության զարգացման համար։ «Մեզ համար մեր հայրենակիցների ջանքերով ստեղծված հարթակը կարևոր է 3 պատճառով՝ այն զարգացնում է eCommerce-ը, աջակցում ՓՄՁ-երին և նպաստում արտահանման ծավալների ավելացմանը։ Եվ մեր կառավարությունը շատ մեծ ջանք է դնելու, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունները դառնան հաջողակ մեր երկրում։ Այսօր նրանց դերը մեր տնտեսության մեջ շատ փոքր է՝ 27%։  Մենք պլանավորել ենք 5 տարվա ընթացքում կրկնապատկել նրանց մասնակցությունը և լայնամասշտաբ աջակցություն ենք ցուցաբերելու թե՛ կրթական, թե՛ որակի ենթակառուցվածքների, թե՛ ֆինանսական ռեսուրսների հասանելիության և արտահանման խթանման ուղղություններով։ Այդ ծրագրերն արդեն մշակման փուլում են», – ասել է էկոնոմիկայի նախարարը և քաջալերել բոլորին շատ ակտիվ ներգրավվել բիզնեսի մեջ՝ շեշտելով, որ կառավարության ուշադրությունը փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ ավելանալու է։

«Միասնաբար բարձրանում ենք» կարգախոսն ունեցող այս նախաձեռնությունը միտված է համախմբել աշխարհասփյուռ հայկական ներուժը և միասնական ջանքերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Buy Armenian  առցանց վաճառքի համահայկական հարթակը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել ներկայացնելու իրենց արտադրանքը։ Հարթակում արդեն իսկ գրանցված է 750 արտադրող, որոնք առաջարկում են շուրջ 5500 ապրանքատեսակ՝ սննդից մինչև ձեռագործ իրեր ու հագուստ, և նշված թվերն օրեցօր ավելանում են։

«Աջակցում եմ այս շատ կարևոր նախագծին, որովհետև այն կոչված է աջակցելու Հայրենիքին, նաև խթանելու արտադրությունը Հայաստանում և Արցախում։ Հասկանալով, թե որքան նպաստավոր է նախագիծը մեր Հայրենիքի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության համար՝ մենք սկսեցինք աջակցել տարբեր ձևերով և, առաջին հերթին, հասու դարձնելով այդ գաղափարը լայն հանրությանը», – իր ելույթում նշել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ով առցանց միացել էր միջոցառմանը։ Նրա խոսքով՝ շահում է Հայրենիքը, Հայրենիքում ապրող և արտադրող մարդիկ ու ընկերությունները, նաև հայկական արտադրանքը ճանաչում է ստանում ամբողջ աշխարհում, ինչը նույնպես չափազանց կարևոր է։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների, համահայկական կառույցների և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, նախաձեռնության գործընկերները և անդամները։