Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կանցկացնի «ՀայՍիմֆոնիա արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ»

Լուրեր

11.12.2025 | 10:54
ՉԼ․ «Ռեալը» պարտվել է «Մանչեսթեր Սիթիին», առաջատարը դարձյալ հաղթել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 10:53
Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով
11.12.2025 | 10:52
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է զուգահեռաբար փակել ԼՂ հայերի վերադարձի ու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 10:38
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.22%-ով և կազմել 4226.10 դոլար
11.12.2025 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 11-ի դրությամբ
11.12.2025 | 10:08
ԵՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 09:54
Վարչապետը Համբուրգում պատասխանում է լրագրողների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 09:39
Հրդեհ Պարույր Սևակի փողոցում տեղակայված բանկերից մեկում․ կա տուժած
11.12.2025 | 09:32
Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում
10.12.2025 | 23:29
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 907 ուղղումն ամբողջությամբ չեղյալ համարելու մասին օրինագիծ
10.12.2025 | 23:13
Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, հանդիպել գործարարների հետ
10.12.2025 | 22:58
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը
10.12.2025 | 22:42
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը
10.12.2025 | 22:22
Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին
10.12.2025 | 22:13
Գալուզինը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. կկազմակերպվի ArmSymphony արհեստական բանականությամբ ջութակի առցանց մրցույթը (ArmSymphony AI Violin competition). տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի լրատվական ծառայությունից:

Նորարարություններ պարունակող այս նախագիծն ունի իր նախապատմությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործունեության ընթացքում անմասն չի մնում երաժշտական աշխարհում տեղի ունեցող նորարարություններից։ 2020թ․ համավարակի պայմաններում նվագախումբն ամերիկյան հեղինակավոր «Պարմա ռեքորդինգս» ընկերության հետ համատեղ առանց մենակատարի ձայնագրեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ Արամ Խաչատրյանի անվան ջութակի միջազգային առցանց մրցույթի շրջանակում համանուն հավելվածում կիրառելու նպատակով։ Ձայնագրության նման կիրառումն աշխարհում աննախադեպ էր, և ելնելով այս փորձառության հաջողությունից և ձայնագրության բարձր որակից՝ հետագա ամիսների ընթացքում նվագախումբը զարգացրեց My Orchestra նախագիծը, որը նպատակ ուներ արհեստական բանականության միջոցով զուգադրել նվագախմբի կատարումը մենակատարի երաժշտության հետ։ Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ նվագախումբը սկսեց համագործակցել Ինդիանայի համալսարանի և «Մեթա մյուզիք» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորված Cadenza Live Accompanist հարթակի հետ, որը համանման նախաձեռնություն է։ Արդյունքում ընդհանուր հետաքրքրություններ ձևավորվեցին կողմերի միջև։ Նվագախումբը ձայնագրությունը տրամադրեց Cadenza Live Accompanist-ի գործընկերներին, որը տեղադրվեց երաժշտական աշխարհում համաշխարհային ճանաչում ունեցող հավելվածում, ինչը հնարավորություն է տալիս մենակատարներին նվագախմբի հետ առցանց կատարելու մեծանուն կոմպոզիտորի այս հրաշալի ստեղծագործությունը։ Այնուհետև համագործակցության ընթացքում ձևավորվեց ևս մեկ նախաձեռնություն՝ ArmSymphony արհեստական բանականությամբ ջութակի առցանց մրցույթը (ArmSymphony AI Violin competition)։

Ջութակահարներն ամբողջ աշխարհից մրցույթի ընթացքում կցուցադրեն իրենց երաժշտական հմտությունները` օգտագործելով արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաները: Մրցույթի մասնակիցները կներկայացնեն տեսահոլովակի հատված Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտից` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վիրտուալ նվագակցությամբ:

Վիրտուալ նվագակցությունը կապահովվի Cadenza Live Accompanist-ը iOS ծրագրի միջոցով։ Սա մի ծրագիր է, որն ապահովում է վիրտուալ նվագակցություններ հմուտ երաժիշտների համար. հետևելով նրանց նվագին` ծրագիրը թույլ է տալիս կատարել ստեղծագործության իրենց մեկնաբանությունը: Այս մրցույթի համար կոնցերտի նվագակցությունը ձայնագրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետում բնակվող ջութակահարները: Դիմորդները կգնահատվեն երեք տարիքային (2021 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ) խմբերում` 14 և ցածր տարիքային խումբ, 15 -ից 17 տարիքային խումբ, 18 և բարձր տարիքային խումբ։

Բոլոր դիմորդները պետք է գրանցվեն և վերբեռնեն իրենց ձայնագրությունը ոչ ուշ քան 2021 թվականի սեպտեմբերի 15-ը: Հաղթողները հայտնի կդառնան, և մրցանակները կբաշխվեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը:

Բոլոր տարիքային խմբերում նախատեսված են մրցանակներ։

Մրցույթին դիմելու կարգի, գրանցման և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ https://armsymphony-violin-2021.metamusic.ai/