Անվտանգ հանգիստ Սևանա լճում. Շորժայի հանրային լողափը ևս ջրափրկարարների հսկողության տակ է
Հասարակություն
05.08.2021 | 15:41Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարները շարունակում են ծառայությունը:
Քաղաքացիների և հյուրերի ավտանգությունը հսկվում է շաբաթական 7 օր 24-ժամյա գրաֆիկով: Թեև ջրափրկարարների պարտականությունների մեջ մտնում է միայն հանրային նշանակության լողափների անվտանգության հսկողությունը, սակայն մասնավոր տարածքներում հանգստացողները ևս հերթափոխի ուշադրության ներքո են: