«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ՀԵՊԹ-ի նվագախումբն ու արտիստները համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 29-30-ին համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համերգները նվիրված էին Առնո Բաբաջանյանի 100-ամյակին. հնչել են անվանի կոմպոզիտորի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի՝ բոլորի կողմից սիրված ստեղծագործությունները:

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Մարտունի և Վարդենիս քաղաքներում անցկացված համերգները՝ նշելով, որ ամեն ինչ արվել է, որպեսզի Երևանից դուրս՝ մարզերում և սահմանամերձ համայնքներում, Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախմբի և արտիստների ելույթները չզիճեն մայրաքաղաքում իրականացվող համերգային ծրագրերին:

«Իզուր չէ, որ համերգներն իրականացնում ենք «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո. պետք է սահմանամերձ համայնքներում, ամենուր, մեր առօրյայում շատացնենք մշակույթը, որպեսզի հաղթահարենք հոգեբանական ճգնաժամերն ու մեղմենք նմանատիպ տրամադրությունները»,- շեշտել է թատրոնի տնօրենը՝ տեղեկացնելով, որ այս խորագրի ներքո իրականացվող համերգները լինելու են շարունակական, և առաջիկայում դրանք կանցկացվեն Տավուշի մարզի Բերդավան, Բերդ, Ազատամուտ համայնքներում, իսկ ավելի ուշ՝ Սյունիքում՝ Դարբաս, Մեղրի, Կապան համայնքներում:

Հատկանշական է, որ համերգներից առաջ «Առնո Բաբաջանյան» թեմայով իր անհատական ցուցահանդեսով ներկայացել է թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանը:

«Ներկայացրել եմ շուրջ 25 կտավ, որոնցից 15-ը բաբաջանյանական թեմայով են՝ կոմպոզիտորի դիմանկար և նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված աշխատանքներ: Ցուցադրության մեջ ներառված են նաև նատյուրմորտներ և այլ կոմպոզիցիաներ»,- տեղեկացրել է երիտասարդ նկարիչը:

Այն դիտարկմանը, թե արդյոք սահմանամերձ համայնքներում ներկայացվող այդ ցուցադրությունը կհամալրվի հարուստ և գեղեցիկ բնությունից ստացված ոգեշնչումներով, Նարեկ Տերյանը պատասխանել է. «Անշուշտ, կհամալրվի, քանի որ ամենաշատը ոգեշնչվում եմ բնությամբ, և շրջագայության ընթացքում իմ ներսում, աշխարհում ունեցած բացահայտումները բերելու և ցույց եմ տալու նաև մարդկանց»:

Թատրոնի արտիստ Միլենա Մելիքյանն էլ նշել է, որ Հայաստանի երգի պետական թատրոնն իր երկար տարիների պատմության մեջ ունի ձևավորված ավանդույթ՝ լինել սահմանում, զինվորի և սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչների կողքին:

«Չնայած այս ժամանակահատվածի բարդ մարտահրավերներին՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր գործունեությանը: Գեղարքունիքում իրականացված երկու համերգներն էլ տպավորիչ էին, քանի որ յուրաքանչյուրս փորձում ենք լինել մեր տեղում, մշակույթով հաղթահարել և դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- ասել է Միլենա Մելիքյանը և հավելել, որ ծրագրում ընդգրկված Առնո Բաբաջանյանի և Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները մեծ սիրով և ջերմությամբ են ներկայացրել տեղի հանդիսատեսին: