ԵԱՀԿ-ն դիտորդներ չի ունենա ՌԴ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԵԱՀԿ-ն չի կարողանա դիտորդներ ուղարկել Ռուսաստանում կայանալիք Պետդումայի ընտրություններին հետևելու համար ՌԴ կողմից դիտորդների թվի սահմանափակման պահանջների պատճառով։ Այս մասին այսօր հայտարարել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավարները։

«Ցավով նշում ենք, որ ԵԱՀԿ-ն չի կարող դիտորդական առաքելություն իրականացնել Պետդումայի առաջիկա ընտրություններին Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից կիրառված սահմանափակումների պատճառով։

Սակայն պետք է նշել, որ արդյունավետ և հուսալի դիտարկումների համար անհրաժեշտ է, որ դիտորդների քանակն ինքնուրույն որոշի ցանկացած միջազգային դիտորդական առաքելություն»,- ասել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մատտեո Մեկաչին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ-ն և ԵԱՀԿ ԽՎ-ն հրավիրվել են դիտարկելու սեպտեմբերի 17-19-ի քվեարկությունը, սակայն հետագայում սահմանափակվել են համապատասխանաբար 50 և 10 դիտորդներով: Սահմանափակումները ՌԴ իշխանությունները պատճառաբանել են երկրի սանիտարական իրավիճակով։