ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Դիանա Գրիգորյանը այս համակարգի զոհն է, ի՞նչ շահեց «Մովսես Խորենացի» մեդալից»․ Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
Բոլորը

 «Սերժ Սարգսյանն ու իր ձևավորած թիմը տարիներ շարունակ երկիրը տանում են քայքայման, սնանկացման, արժեզրկման։ Քաղաքական դաշտը սպանված է։ Այդ թիմը ձախողել է երկրի կառավարումն ու առաջընթացը»,-Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման տեսակետ է հայտնում երաժիշտ, երգահան, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության, «Հանուն Հայաստան Պետության» ճակատի անդամ Եղիշե Պետրոսյանը։

Այսօրվանից սկսած՝ «Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը Երևանի «Հանուն Հայաստան Պետության» ճակատի հետ համատեղ կազմակերպում է հանրահավաք՝ մարդու իրավունքների ոտնահարումը կանխելու, քաղբանտարկյալների ազատ արձակման և իշխանությունների հեռացման պահանջով։ Հանրահավաքներն անցկացվելու են Երևանում, Լոս Անջելեսում, Ստրասբուրգում, Փարիզում, Լոնդոնում:

«Եթե ժողովուրդը գիտակցի՝ իրեն ինչ է սպասվում, հանրահավաքը գուցե լավ արդյունք ունենա։ Իսկ լավ ավարտը այս արատավոր համակարգի վերջը տալն է։ Խնդիրը մարդկանց մեջ չէ, այլ համակարգի։ Բոլորը սպասարկում են սիստեմին, եթե ոչ՝ մնում են անգործ կամ հայտնվում են բանտում։ Մեր ուժերը ջլատված են, ռեսուրսները՝ սպառված։ Հայաստանը լքած մարդկանց՝ մեր թիկունքին կանգնելը ևս կարևոր է»,- ասում է երգահանը։

Նա մեղադրում է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին՝ «արատավոր ռեժիմի» վարքուբարքի հետ համակերպվելու մեջ․ «Արմեն Սարգսյանը եղած-չեղած՝ մեկ է։ Նա եկել է սպասարկելու Սերժ Սարգսյանի ձևավորած արատավոր համակարգին։ Նա լավ չի վարվում մեր ժողովրդի հետ, ինչպես որ ժամանակին լավ չվարվեց Կարեն Կարապետյանը, որին բերողները հիմա ամեն Աստծո օր քարկոծում են նրան։ Բա եթե այդպես է, ինչու՞ էիք բերում»։

Վերջերս մի շարք սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանը ստացավ «Մովսես Խորենացի» մեդալ՝ «հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար»: Այս փաստը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ տվեց:

«Սա մեր բարոյահոգեբանության անկման արդյունքն է։ Բայց պետք չէ կենտրոնանալ Դիանայի վրա, նա էլ այս համակարգի զոհն է։ Պարգևների ինստիտուտը վատն է․ պարգև տալիս են լռության, ծառայության դիմաց։ Ինչու՞ ես չեմ պարգևատրվել, եթե տան՝ չեմ էլ ընդունի։ Ինձնից հարյուրավոր արժանի մարդիկ կան։ Պարգևն ընդամենը օժիտի նման բան է՝ դու լռում ես, լոյալ ես՝ սա քեզ։ Մեղք է այդ աղջիկը, ի՞նչ շահեց դրանից։ Նրա արածը խրախուսվեց, որովհետև այդ սերիալները բերել են նրան, որ ժողովուրդն ընդվզման չի գնում, ամբողջ օրը նստած սերիալ է նայում, ամրդկանց զոմբիացնում են»,- ասում է Եղիշե Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան