«Երկիրը կրակի մեջ է, մյուս կողմից՝ ջրհեղեղ է, Էրդողանը թեյ է նետում մարդկանց վրա»․ Թուրքիայում «թեյային» ակցիաներ են սկսվել ընդդեմ նախագահի

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում շարունակվող անտառային հրդեհների ֆոնին հայտնվել է քննադատությունների թիրախում։ Մասնավորապես, օրերս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Էրդողանն այցելել էր հրդեհից տուժած Մուղլա նահանգի Մարմարիս քաղաք։ Շարունակվող հրդեհների ֆոնին Էրդողանը ելույթ էր ունեցել, որից հետո թեյի փաթեթներ էր նետել քաղաքացիներին։

Սոցիալական ցանցերում արագորեն տարածվեց տեսանյութը, թե ինչպես է Էրդողանի ավտոշարասյունն անցնում և նա թեյի փաթեթներ նետում մարդկանց վրա։

Այս ամենը կոշտ քննադատությունների տեղիք է տվել, հատկապես այն, որ Էրդողանն իր հսկայական ավտոշարասյունով, անվտանգության աննախադեպ միջոցառումների իրականացմամբ, մտել է աղետի գոտի համարվող շրջան՝ խաթարելով երթևեկությունը։
Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել է, մասնավորապես, #ÇayınıDaAlGit՝ «Թեյդ վերցրո՛ւ և գնա՛» հեշթեգը։

«Նրանք այնքան են կտրված հրդեհից տուժած մարդկանցից, որ չգիտեն՝ ինչ է պետք հրդեհից տուժածերին։ Նրանք, հավանաբար, ինչ-որ օգուտ ունեն թեյից, որը շպրտում են։ Թեյդ վերցրո՛ւ և գնա՛»,- գրել է օգտատերերից մեկը։

Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Էնգին Օզքոչն էլ գրել է․ «Մինչ երկիրը հրդեհի մեջ է, Էրդողանը քաղաքացիներին թեյ է բաժանում։ Նա, ով նետում է թեյը, և նա, ով վերցնում է, պիտի ամաչեն»։

Սցենարիստ և դերասան Լևենթ Կազակն իր հերթին գրել է․ «Թեյ նետելու այս գործողությունն այլ բան է։ Այն չունի ռացիոնալ բացատրություն։ Ես սցենար եմ գրում և ասում՝ այստեղ պետք է ինչ-որ պատճառ լինի, որը մտքիս չի գալիս, չեմ կարողանում որևէ բան գտնել։ Երկիրը կրակի մեջ է, ինքնաթիռները փտած են, մյուս կողմից՝ ջրհեղեղներ են, և տեսնում ես, որ մարդկանց գլխին թեյ են շպրտում։ Որոշ մտքեր գալիս են, բայց լավ կլինի՝ չասեմ այդ մասին»։

Իսկ ահա Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտագործնախարար, այժմ DEVA (Ժողովրդավարություն և առաջընթաց) կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը գրել է․ «Սա ամոթ է։ Բավակա՛ն է»։

Էրդողանի այս արարքը նաև «թեյային» բողոքի ակցիաների պատճառ է դարձել։ Մասնավորապես, թուրք ռեփ կատարող Շեհինշահը (իրական անունը՝ Ուֆակ Յըքըլմազ) համերգի ժամանակ ի նշան բողոքի՝ թեյ է նետել հանդիսատեսի վրա՝ ասելով․ «Ընկերներ, ձեզ համար նվեր ունեմ։ Հուսամ՝ ձեզ դուր կգա»։

Ի դեպ, արտիստը նախկինում նույնիսկ կալանավորվել է Էրդողանին վիրավորելու համար։

Էմմա Չոբանյան