Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

KFOR առաքելության շրջանակներում օգոստոսի 2-ին Կոսովոյում տեղի է ունեցել հրամանատարության փոխանցման և մեդալների շնորհման հանդիսավոր արարողություն: Հայկական 33-րդ զորախումբը (հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Միքայելյան) ՀՀ պետական դրոշը հանձնել է հայկական 34-րդ զորախմբին (հրամանատար, կապիտան Ա. Սարգսյան). տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Միջոցառմանը մասնակցել են KFOR հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Գյունտեր Շոպֆը, KFOR գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Մեյերը, ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Մարկ Ստոունտոնը, շուրջ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Հայկական զորահանդեսը ղեկավարել է 33-րդ զորախմբի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Եղիազարյանը:

Բրիգադի գեներալ Գ. Շոպֆը բարձր է գնահատել հայկական 33-րդ զորախմբի ծառայությունը` որակելով այն որպես արհեստավարժ, պատասխանատու և պարտաճանաչ: Նա նաև շեշտել է, որ 33-րդ զորախումբը Կոսովո է ժամանել Հայաստանի համար բավական ծանր ժամանակաշրջանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ԶՈւ արհեստավարժությունն ու բարձր մակարդակը:

Արարողության ավարտին KFOR հրամանատարությունը հայկական 33-րդ զորախմբի զինծառայողներին պարգևատրել է մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով: