Թուրքիայի նախագահականի պաշտոնյան կոչ է արել վերջ դնել սոցցանցերում «Օգնի՛ր Թուրքիային» արշավին. «Դրա նպատակն է, որ մեր երկիրն անկարող երևա»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայում շարունակվող անտառային հրդեհների հետ կապված սոցիալական ցանցերում սկսվել է #HelpTurkey և #GlobalCall հեշթեգնեով ակցիա, որի միջոցով թուրք օգտատերերն օգնություն են խնդրում։ Այս արշավին արձագանքել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը՝ նշելով՝ «այս օգնության արշավը սկսվել է, որ մեր պետությունը ներկայացվի որպես անգործունակ»։ Այս մասին գրում է Bianet-ը։

Հրդեհաշիջման ոչ բավարար աշխատանքի, ինքնաթիռների պակասի և դրսից եկող օգնության առաջարկները մերժելու հետ կապված քննադատությունների ֆոնին սոցիալական ցանցերում հրապարակումները տարածվում են #helpturkey հեշթեգով, ինչն էլ, ըստ երևույթին, դուր չի գալիս Թուրքիայի իշխանություններին։
Հայտարարություն տարածելով նախօրեին սկսված արշավի մասին, որը 2․5 մլն թվիթ ունի, Ալթունն ասել է․ «Ցանկացած բարի կամքով օգնություն և ներդրում անհրաժեշտ է մեր ազգային միասնության համար։ Այս, այսպես ասած, օգնության արշավը կազմակերպվել է դրսից և միասնական կենտրոնից՝ գաղափարական դրդապատճառներով, որի նպատակն է, որ մեր երկիրը երևա անկարող ու խարխլվի պետություն-ազգ միասնությունը»։
Բացի այդ, նա պնդել է, թե սոցիալական մեդիայում, խմբերում ու ֆորումներում տարածվող տեղեկատվության մեծ մասը կեղծ լուրեր են։

«Ինչպես մեր նախագահն ասել է՝ մենք կփոխհատուցենք մեր բոլոր կորուստները, բացառությամբ կյանքերի կորուստների, և մենք կմարենք այս կրակը, որը մեզ ներսից ոչնչացնում է»,- ասել է Ալթունը։
Թուրք պաշտոնյանի այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում բացվել է հակահեշթեգը՝ #WeDontNeedHelp-ը (Մենք օգնության կարիք չունենք)։

Էմմա Չոբանյան