Լիտվայի սահմանային անցակետերը լի են միգրանտներով

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Լիտվայի սահմանային անցակետերում ներկայումս 2 հազար միգրանտ է գտնվում, որոնք երկրի սահմանը հատել են Բելառուսից: Անօրինական միգրանտներին տեղակայելու համար Վիլնյուսը դիտարկում է ԵՄ անդամ մյուս երկրներին դիմելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի սահմանային անվտանգության կառույցի ղեկավար Ռուստամաս Լյուբաեվասը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

«Բոլոր սահմանային անցակետերը ներկայումս լի են միգրանտներով: Ստիպված ենք եղել նրանցով զբաղվել նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին։ Սակայն այս պահին նրանց տեղակայելու հարցում մենք հասել ենք մեր հնարավորությունների առավելագույնին»,- ասել է Լյուբաեվասը:

Կայքը նշում է, որ միգրանտների թիվն օրեցօր ավելանում է: Միայն օգոստոսի 2-ի առավոտյան սահմանն անօրինական հատել է 109 միգրանտ: 2021 թվականի սկզբից մինչև հիմա լիտվական սահմանը Բելառուսից անօրինական ձևով հատել է արդեն շուրջ 4 հազար միգրանտ: Այս ցուցանիշը մի քանի անգամ ավելին է, քան 2020 թվականին: Նշվում է նաև, որ Բելառուսի տարածքից լիտվական սահմանն անօրինական հատող քաղաքացիների շրջանում շատ են անձինք Իրաքից, Իրանից և Սիրիայից:

ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսն էլ հայտնել է, որ սահմանի համապատասխան հատվածը՝ մոտ 508 կմ, պլանավորվում է փակել 4 մետրանոց պատով, որը պատված կլինի փշալարերով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ն ու հավելում, որ Բելառուսի և Լիտվայի սահմանի ընդհանուր երկարությունը 680 կմ է: