Amnesty International-ը դատապարտել է մարզիկների իրավունքների խախտումները Բելառուսում

Լուրեր

16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Amnesty International կազմակերպության իրավապաշտպանները զեկույց են ներկայացրել, որում ներկայացրել են իշխանություններին քննադատող բելառուս մարզիկների նկատմամբ ճնշումների դեպքերը: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զեկույցում նշվում է, որ թեթևատլետ Քրիստինա Տիմանովսկայայի դեպքը, որին փորձել են բռնի կերպով Ճապոնիայից Բելառուս ուղարկել, բելառուսական իշխանությունների կողմից մարզիկների նկատմամբ գործադրվող ճնշման միակ օրինակը չէ: Բելառուսում ավելի ու ավելի շատ մարզիկներ են ստիպված լինում հրաժարվում կարիերայից և ազատությունից՝ քննադատելով երկրում մարդու իրավունքների խախտումները։

«Բելառուսի սպորտային ղեկավարությունը գտնվում է Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունների անմիջական վերահսկողության ներքո: Մարզիկները խրախուսվում են պետության կողմից և հարգվում հասարակության կողմից, ուստի զարմանալի չէ, որ իշխանություններին դեմ հանդես եկող մարզիկները դառնում են ճնշումների ցուցադրական թիրախ»,- նշել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փորձագետ Հեզա Մաքգիլը։

2020 թվականի օգոստոսին Բելառուսում նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների դեմ զանգվածային բողոքի ցույցերից հետո, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 95 մարզիկ, 7-ը ենթարկվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդման, իսկ 124-ը՝ այլ տեսակի ճնշումների: Ըստ Մարզական համերաշխության բելուսական նհիմնադրամի (BSSF), որն աջակցում է Բելառուսում իրենց քաղաքական համոզմունքների համար հետապնդվող մարզիկներին, 35 մարզիկ և մարզիչ դուրս է մնացել ազգային հավաքականներից:

«Բելառուս մարզիկները բարձր գին վճարեցին՝ իրենց դիրքորոշումը համարձակորեն արտահայտելու համար»,- ամփոփել է Հեզա Մաքգիլը:

Իրավապաշտպանը կոչ են արել բոլոր ներկաներին սատարել բելառուս մարզիկներին համերաշխության ակցիային՝ ի պաշտպանություն բելառուս մարզիկների առցանց մարաթոնին, որն անցկացվելու է օգոստոսի 9-ին, Մարզական համերաշխության բելառուսական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Հավելենք, որ Լեհաստանը բելառուս մարզիկ Քրիստինա Տիմանովսկայային մարդասիրական վիզա է տրամադրել։ Այս մասին Twitter-ում գրառմամբ հայտնել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Մարչին Պշիդաչը։