Հայ ժողովուրդը շրջադարձային սպասումներ ունի Ձեր քաղաքական ուժին վերապահված մանդատի երկրորդ շրջափուլից․ Արման Բաբաջանյանը շնորհավորել է Փաշինյանին

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը շնորհավորական ուղերձ է հղել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրա ուղերձը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Մեծահարգ պարոն վարչապետ,

Հանուն Հանրապետության կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։

Մեր երկիրը, համայն հայ ժողովուրդը շրջադարձային սպասումներ ունի Ձեր քաղաքական ուժին վերապահված մանդատի երկրորդ շրջափուլից։ Սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը, անվտանգային մարտահրավերները, Արցախի կարգավիճակը, արտաքին քաղաքական հիմնահարցերը, բանակի առողջացումն ու արդիականացումը, երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, քաղաքական միջավայրի վերբեռնումը, դատական և իրավապահ համակարգերի զտումը, առողջապահական, կրթական, մշակութային, գիտական, Հայաստան-սփյուռք հարաբերությունների հիմնավոր վերանորոգումը, ինչպես նաև այլ՝ մեր երկրի կենսագործունեության համար կարևորագույն հիմնահարցերին վերաբերող խնդիրների լուծումը կախված են Ձեր գլխավորած կառավարության որոշումներից։

Պարոն վարչապետ,

Հանուն Հանրապետության կուսակցությունը ժողովրդի իշխանության, մեր երկրի ինքնիշխանության և պետականության պաշտպանության իր առաքելության մեջ մնում է անզիջում և այդու պատրաստ է մեր անմնացորդ ներդրումն ու հետևողական մասնակցությունն ունենալ մեր երկրի շենացման և հզորացման գործում։

Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցության
Ղեկավար Մարմնի ներկայացուցիչ»։