Ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցութային գործընթացի մանրամասները

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Այսօր ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան նոր հատվածի կառուցման տեխնիկական և մրցութային գործընթացի մանրամասները. տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական շինարարական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել ծրագիրը, հնարավորինս մեծ թվով շինարարական և խորհրդատվական կազմակերպությունների տեղեկացնել Սիսիան-Քաջարան հատվածում ծրագրվող աշխատանքների մասին։

Նշված հատվածում նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (այդ թվում՝ Բարգուշատի թունելը, որի երկարությունը կկազմի շուրջ 8.7 կմ):

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, խոսելով ծրագրի կարևորության մասին, նշել է, որ յուրաքանչյուր երկրի համար ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայուն և դինամիկ զարգացման նախադրյալներից է։ «Ճանապարհային ոլորտը կարևորագույն ուղղություններից է, որի միջոցով հնարավոր է դրական ազդեցություն ունենալ տնտեսության տարբեր ճյուղերի վրա՝ խթանելով արդյունաբերությունը, առևտուրը, սոցիալական հարաբերությունները, տարատեսակ ծառայությունների մատուցումը և այլն։ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևորագույն խնդիրներից է երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև՝ անվտանգ տրանսպորտային ծառայությունների ապահովումը: Ասվածի համատեքստում կարող եմ նշել, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարևորագույն ռազմավարական ծրագրերից է, որը միտված է լինելու ապահովելու Հայաստանի տրանսպորտային համակարգի միջազգային ինտեգրումը»,- ընդգծել է Քրիստինե Ղալեչյանը:

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը շեշտել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար։ Նա ընդգծել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը կարևոր ազդեցություն է ունենալու Հայաստանի ճանապարհային ցանցի վրա։ Պարոն Մաչյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ծրագրի ընթացքը, իրականացված և այժմ տարվող աշխատանքները։  «Այժմ մենք սկիզբ ենք դնում Հյուսիս-հարավ միջանցքի նոր ծրագրի՝ Տրանշ 4-ի, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։ Տրանշ 4-ը բավականին մեծ ծրագիր է, այդ իսկ պատճառով այն բաժանվել է 3 ենթահատվածի։ Տրանշ 4-ի ընդհանուր երկարությունը մոտ 2 անգամ ավելին է, քան առաջին երեք տրանշների երկարությունը։ Այսօր մենք խոսելու ենք Սիսիան-Քաջարան հատվածի մասին։ Այստեղ մենք նախատեսում ենք կառուցել ամբողջովին նոր ճանապարհ՝ նոր ծրագծով, որը գոյություն ունեցող ճանապարհի (միջպետական նշանակության Մ-2 ճանապարհ) ծրագծից դուրս է։ Այստեղ մենք կառուցելու ենք Հայաստանում ամենամեծ թունելը՝ Բարգուշատի թունելը՝ մոտ 8.7 կմ երկարությամբ։ Սիսիան-Քաջարան ծրագիրը մեգանախագիծ է Հայաստանի և տարածաշրջանի համար։ Մենք վստահ ենք, որ այս հատվածի կառուցումը մեծապես կնպաստի Հայաստանի ճանապարհային ցանցի և տնտեսության զարգացմանը»,- ասաց Ստեփան Մաչյանը։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2 և Տրանշ 4 ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը ներկայացրել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի վերաբերյալ մանրամասներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գնումների բաժնի պետ Հասմիկ Օրդուխանյանը խոսել է շինարարական կազմակերպության ընտրության համար հայտարարվելիք մրցույթի, ինչպես նաև՝ տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպության ընտրության  համար հայտարարվելիք մրցույթի իրականացման փուլերի և գնահատման չափորոշիչների մասին։

Նշենք, որ Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածը սկսվում է Մեծ Իշխանասար լեռան հարավային ստորոտից և հասնում է մինչև Լեռնաձորի և Քաջարանի մատույցներ։ Սիսիան-Քաջարան հատվածի համար նախատեսված են երեք փոխհատումներ։ Այս հատվածը ձգվում է բարդ երկրաբանական տեղանքով։ Ճանապարհահատվածի հիմնական խոչընդոտը Բարգուշատ լեռնաշղթան է՝ ծովի մակարդակից մոտ 3200 մ բարձրությամբ։ Նախատեսված է լեռնաշղթան հատել Բարգուշատի թունելով, որտեղ նախատեսված են անվտանգության կահավորումներ՝ ծխահեռացման, օդափոխության, հակահրդեհային համակարգեր, լուսավորություն, ապաստարան, վթարային գրպաններ յուրաքանչյուր 500 մ-ում, SOS համակարգ յուրաքանչյուր 250 մ-ում և այլն։ Ներկայացվեցիլ են նաև շինարարության և հայտարարվելիք մրցույթների վերաբերյալ այլ մանրամասներ։ Ճանապարհային ոլորտի պատասխանատուները պատասխանել են նաև ներկաների հարցերին։