Իրանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները լցանավի վրա հարձակմանը մասնակցության վերաբերյալ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեհրանին ուղղված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները՝ ճապոնական Mercer Street լցանավի վրա հարձակմանը մասնակցության վերաբերյալ, անհիմն են և քաղաքական բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱԳՆ ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի մեղադրանքների կապակցությամբ՝ ուղղված Թեհրանին, որոնք այնուհետ կրկնել է ԱՄՆ պետքարտուղարը»,- ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Խաթիբզադեն նշել է, որ մեղադրանքները ներկայացվում են առանց որևէ ապացույցների։ Նրա խոսքով՝ «նշյալ երկրները լռություն են պահպանում, երբ ահաբեկչական ակցիաներ են տեղի ունենում Կարմիր ծովում և միջազգային ջրերում Իրանի առևտրային նավերի վրա, բայց, միևնույն ժամանակ, ակնհայտ քաղաքական կողմնակալությամբ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Իրանի դեմ»:

Միաժամանակ, Իրանի դեսպանը կանչվել է Ռումինիայի ԱԳՆ՝ լցանավի վրա հարձակման կապակցությամբ, որի հետևանքով սպանվել են Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։

«Ռումինիան խստորեն պնդում է, որ անընդունելի է անօդաչուի օգտագործմամբ Mercer Street նավի վրա հարձակումը, որը հանգեցրել է նավի հրամանատարի՝ Ռումինիայի քաղաքացու մահվանը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ հաշվի առնելով Ռումինիայի միջազգային գործընկերների ներկայացրած տեղեկությունն այն մասին, որ հարձակումը կանխամտածված բնույթ է կրել և համաձայնեցվել Իրանի հետ, Ռումինիան անհապաղ բացատրություն է պահանջել Իրանի իշխանություններից և «իրեն իրավունք է վերապահում գործել համապատասխան կերպով՝ իր միջազգային գործընկերների հետ համարժեք պատասխան տալու համար»։

Ռումինիայի ԱԳՆ հայտարարությունում նաև ասվում է, որ քաղաքացիական թիրախի վրա հարձակումն արդարացում չունի և պետք է խստորեն դատապարտվի միջազգային մակարդակով։

Էմմա Չոբանյան