ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանն այսօր ընդունած որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի երկու մասերը:

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը, հակասահմանադրական են ճանաչվել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Փաստաթղթի 3-րդ մասը սահմանում է՝

«Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, հինգին՝ նշանակում համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը»։

Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝

«Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի 24-ին էր ընդունել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը, սակայն, նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան: Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և փորձագիտական կարծիքների՝ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Նշենք, որ բուհական և գիտական մի շարք կառույցներ անընդունելի էին որակել օրենքի նախագծի որոշ դրույթներ։ Մասնավորապես, վիճարահարույց էր հենց Հոգաբարձուների խորհրդի ձևավորման համամասնությանը վերաբերող մասը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամներից 5-ը ներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը, բացի այդ՝ ընդգծվում էր նաև ռեկտորների ընտրության կարգը: Բուհերի ներկայացուցիչները պնդում էին, որ այդ դրույթները ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը՝ զրկելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Օրենքի քննությունը ՍԴ-ում գրավոր ընթացակարգով ընթանում էր հուլիսի 29-ից: Որոշման ամբողջական տարբերակը կհրապարակվի եռօրյա ժամկետում։