Գյումրու հյուրատներում ու հյուրանոցներում ազատ սենյակներ չկան

Լուրեր

20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
The Insider-ի հրապարակումից ակնհայտ դարձավ՝ ովքեր են օտար շահեր պաշտպանում․ Կարապետյանն ում է դատի տալու. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
Բոլորը

Գյումրու պատմական կենտրոնում գործող հյուրանոցներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ հյուրանոցների գները համարյա չեն բարձրացել։ Պատճառներից մեկն այն է, որ արտերկրից ժամանող զբոսաշրջիկները քիչ են ու հյուրանոցատերերին այս ընթացքում «փրկում է» ներքին զբոսաշրջությունը։

«Թերևս դա է պատճառը, որ գները շատ չենք բարձրացնում, երբեմն լսում եմ, որ Գյումրիում շարժը մեծ է, զբոսաշրջիկները շատ են, նայում են, հրապարակում բավական մեծ թվով մարդիկ կան, սակայն կա ցուցանիշ, թե ինչքան է մեկ զբոսաշրջիկը ծախսում Գյումրիում միջինը մեկ օրվա համար։ Մեր հաշվարկներով՝ օրական 100-150 դոլար էր, սակայն ներքին զբոսաշրջության պարագայում երկու-երեք անգամ ցածր է։ Այսինքն՝ հոսքերը բավական վերականգնվել  են, սակայն եկամտաբերության առումով բավական ցածր է՝ ի տարբերություն օտարերկրյա զբոսաշրջիկների»,- ասաց Վարդան Սրտաշյանը։

Նա նշում է՝ 2020 թվականի հետ համեմատ, այժմ հյուրանոցատերերի համար դրախտային պայմաններ են։

Զբոսաշրջային ոլորտի PR մասնագետ, զբոսավար Լիզա Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրին ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից է դարձել, այս քաղաք այցելելու համար առնվազն երկու շաբաթ առաջ պիտի հյուրանոցի կամ հյուրատան սենյակ ամրագրես։

«Կոնկրետ մեզ երեկ զանգում էին, փորձում էին հյուրանոցային սենյակներ գտնել 5 և 10 հոգանոց խմբերի համար, մենք ստիպված մերժում էինք, քանի որ բոլոր տեղերն ամրագրված են»,- ասաց Լիզա Գասպարյանը։

Մեր զրուցակիցը նշում է, որ Գյումրին զբոսաշրջիկների համար ոչ միայն գրավիչ է քաղաքային տուրերի հնարավորություններով, պատմամշակությաին արժեքներով, այլև մատչելի գներով։

«Գյումրին զբոսաշրջային առումով հայտնի է նաև որպես էժան քաղաք, և ի ուրախություն մեզ՝ մերոնք արագ չեն գնում գների բարձրացմանը։ Գյումրիում մեկ գիշերակացը մոտ 10 000-15 000 դրամի սահմաններում է։ Վերջին 2-3 տարիներին այդ գինը շարունակում է մնալ և դեռ պահպանվում է»,- ասաց Լիզա Գասպարյանը։

Գյումրի այցելած հյուրերից Վիտլին Միխայիլը, որը Նովոսիբիրսկից է առաջին անգամ էր այցելում Գյումրի, ասաց՝ իրեն հետաքրքրում էր, թե պատմական այս քաղաքը երկրաշարժից հետո ինչպես է վերակառուցվել։

Մեզ հանդիպած օտարերկրյա հյուրերը Գյումրի այցելել էին շրջագայելու, գիշերը չեն մնալու, զբոսնելու են ու հետ գնան։ Վիտլին Միխայիլը, որն անչափ տպավորված էր այս քաղաքով,  հյուրանոց է վարձել մայրաքաղաքի կենտրոնում, սակայն հասցնում է այցելել Հայաստանի Հանրապետության բոլոր տեսարժան վայրերը։

Զբոսաշրջիկներից մեկն էլ՝ Լյուսի Յոզիֆան, որն ասաց, որ կիսով չափ հայ է, Գյումրիի պատմական փողոցներով շրջագայում էր Սինգապարից եկած իր լուսանկարիչ ընկերոջ հետ։ Նա ասաց՝ այս քաղաքը շոկի մեջ է գցել իրենց՝ իր գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ։ Նրանք եկել էին մասնակցելու Գյումրի մյուզիք հոլերից մեկում կազմակերպված միջոցառմանը։ Լյուսի Յոզիֆան ասաց՝ իր ընկերը, որը Նյու Յորքից է, սակայն երկար տարիներ լուսանկարչությամբ է զբաղվում Սինգապուրում, հատկապես տպավորված է Գյումրու ճարտարապետությամբ։

Արմիկ Մովսիսյան