Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

Լուրեր

24.08.2026 | 11:11
Հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը ակտիվ արծարծում և գործիքայնացնում է Սահմանադրության թեման․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:59
Երկաթուղու կառավարման համակարգը վերանայվելու է․ Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը․Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:51
MLS-ում սուպերգոլ է գրանցվել ռաբոնա հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:42
Կարող ենք արձանագրել, որ «Չորրորդ հանրապետությունը» հիմնադրված է․ Փաշինյանը ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 24-ի դրությամբ
24.08.2026 | 10:19
Ուկրաինան հարձակվել է Ozon-ի երեք պահեստների վրա Դաղստանում, Ադիգեայում և Ստավրոպոլի երկրամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 4-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
24.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
24.08.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.08.2026 | 09:30
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահին Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից։

Փաշինյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Վստահ եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև բազմաթիվ ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունն ու հարաբերություններում առկա մեծ ներուժը կնպաստեն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության։

Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ մեր ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված փոխադարձ հարգանքն ու վստահությունը խարսխված են մարդասիրական ու ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա։ Շվեյցարահայ ակտիվ համայնքը կարևոր դեր է խաղում մեր երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում նախորդ տարի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը՝ ի նպաստ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային հումանիտար իրավունքի անվերապահ կատարման։ Հակամարտությունից տուժած բնակչությանը Շվեյցարիայի տրամադրած օգնությունը Ձեր երկրի դավանած մարդասիրական սկզբունքների ևս մեկ առհավատչյան է:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։