«Շրջանառվող լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ»․ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» տնօրենը չի ընդունում մեղադրանքները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հատնեցին, որ ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ-ի կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ, հարուցվել է քրգործ։ Այս առիթով «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողներին հրավիրել էր մամուլի ասուլիսի։

Դանիելյանն ասաց, որ Արյունաբանական կենտրոնը մեծ հիմնարկ է, ունի բավականաչափ ձեռքբերումներ, որոնք վստահություն են ներշնչում։

«Այն լուրերը, որոնք երեկ շրջանառվեցին, որևէ աղերս չունեն իրականության հետ, այն գումարները, որոնց մասին խոսվում է, կետ առ կետ ունեն իրենց պատասխանները։ Ենթադրել եմ, որ դրանք բավարարել են ստուգող կազմակերպություններին, 3 տարիների ընթացքում գիշեր-ցերեկ աշխատել են մեր հիմնարկում, որպեսզի ինչ-որ բան բացահայտեն կամ ունենան ինչ-որ լուծումներ։ Սա պատվեր չեմ համարում, այլ աշխատանքային գործառույթների մի մաս։ Մենք պաշտոնական որևէ գրություն չենք ստացել, որին ի պատասխան՝ այսօր պետք է հնչեն մեր պատասխանները»,- ասաց Դանիելյանը։

Տնօրենի խոսքով՝ բնական է, որ կենտրոնը կարող է ունենալ որոշակի բացթողումներ, սակայն երեկ հնչեցված թվերը չափազանցություն էին։

«Մենք ունենք հազարավոր կատարյալ առողջացած հիվանդներ և այդ հիվանդների կասկածներն ու անհանգստությունները ուզում եմ փարատել, որովհետև Արյունաբանական կենտրոնը նշանավոր է։ Ինչ գնումներ արվել են, դիմել ենք տնօրենների խորհրդին, նախարարությանը և արվել է միայն իրենց թույլտվությամբ և առաջնորդությամբ»,- ընդգծեց տնօրենը։

Աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ ցանկացած շահույթ, որը գեներացվում է Արյունաբանական կենտրոնի կողմից, տարեվերջին  վերադարձվում է պետությանը՝ շահութաբաժնի տեսքով։

Տնօրենը հավելեց, որ կենտրոնի մասին բոլոր հայտարարությունները մերկապարանոց են, քանի որ Արյունաբանական կենտրոնն աշխատում է թափանցիկ։ Նա լիահույս է, որ կհաղթահարվեն բոլոր խնդիրները։