ԱՄՆ-ի կառավարության համար աշխատող բոլոր անձինք պիտի լինեն պատվաստված․ Բայդեն

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

Այսօր, երբ կորոնավիրուսի Դելտա անվանումը կրող ենթատեսակը շարունակում է արագ տարածվել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, նախագահ Ջո Բայդենը դիմում է պարտադրանքի միջոցների: Ըստ նախագահական որոշման՝ կառավարության համար աշխատող բոլոր անձինք այսուհետ պիտի լինեն պատվաստված, կամ էլ պարբերաբար պետք է թեստ հանձնեն ու միշտ կրեն դիմակ: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Ինչպես նախկինում ասել էի, դիմակ կրելը քաղաքական հայտարարություն չէ, այն ինքներդ ձեզ ու ձեր շրջապատին պաշտպանելու մասին է: Իսկ քովիդ հիվանդությամբ ծանր կերպով հիվանդանալու դեմ ամենաուժեղ պաշտպանության ձեւը պատվաստումն է»,-ասել է Բայդենը:

Ասենք, որ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունն ունի ավելի քան չորս միլիոն աշխատակից: Ի դեպ, այս հրահանգը տարածվում է նաեւ դաշնային կառավարության համար պայմանագրային կարգով աշխատող անձանց վրա:

Դաշնային կառավարության աշխատակիցների շահերը պաշտպանող արհմիությունները սակայն այլ հնչերանգով են խոսում:

«Մենք ակնկալում ենք, որ աշխատանքային պայմանների, այդ թվում քովիդ հիվանդության հետ կապված որեւէ փոփոխություն, մինչեւ ուժի մեջ մտնելը քննարկման առարկա կդառնա արհմիությունների հետ»: Այս մասին է ասել Կառավարության աշխատակիցների ամերիկյան դաշնության նախագահ Էվերեթ Քելեյը: Այն դաշնային աշխատակիցների ամենամեծ արհմիությունն է, որը ներկայացնում է 700 հազար աշխատավորների:

«Մարդկանց բժշկական որեւէ միջոցի պարտադրելու հանգամանքը ամերիկյան չափանիշ ու ձեւ չէ, եւ պարզ կերպով ոտնահարում է քաղաքացիական իրավունքները»: Այսպես է արտահայտվել Իրավապահ մարմինների դաշնային ընկերակցության նախագահ Լարի Քոսմին, ներկայացնելով 30 հազար աշխատակիցների:

Իսկ այս ընթացքում Դելտան խլում է նորանոր կյանքեր ու հատկապես այն հատվածներում, որտեղ գրանցվել է պատվաստումների ցածր մակարդակ:

ԱՄՆ-ի նախագահն այդ պատճառով կոչ է անում երկրի նահանգների ղեկավարներին նոր պատվաստումներ ստացող յուրաքանչյուր քաղաքացու հատկացնել հարյուրական դոլար: