ՀԱՊԿ-ը դեկորատիվ կառույց է․ այն պետք է Մոսկվային՝ ՆԱՏՕ-ին հակադրվելու համար․ ռուս փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

ՀԱՊԿ-ը դեկորատիվ կառույց է. այն ստեղծվել է Մոսկվայի կողմից և պետք է Մոսկվային՝ ՆԱՏՕ-ին հակադրվելու համար: Այս մասին «ՌԴ սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին. Երևանի առաջարկի հետքերով» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտարարեց «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշևը:

«ՀԱՊԿ»-ը հարթակ է, որտեղ հավաքվում են մարդիկ և քննարկում ծավալում, դժվար թե ՀԱՊԿ-ը վճռորոշ գործունեություն իրականացնի դաշտում՝ նկատի ունեմ ռազմական գործողությունները, ՀԱՊԿ-ը գերադասում է «պատերազմել» սեղանի շուրջ՝ նստել և քննարկել», ասաց ռուս փորձագետը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ  կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ձեւաչափեր, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»:

Կրիվոշևը կարծիք հայտնեց, որ ռուս սահմանապահների հարցը կքննարկվի, բայց Մոսկվան ստիպված կլինի հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը:

Մանրամասները՝ տեսանյութում: