«Հայհոյանք» նշանակում է անարգանք, լկտի խոսք․ Բաղդասարյանը բառարանից մեջբերում արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Խոսքն անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու մասին է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը բառարանից մեջբերում արեց և հետաքրքրվեց. ««Հայհոյանք» տերմինը, սահմանումը, ըստ բառարանի, նշանակում է անարգանք, նախատինք, լկտի խոսք, լուտանք, հիշոց: Հաջորդ սահմանումն է՝ սուտ, վարկաբեկիչ խոսք: Այսինքն՝ սուտ, վարկաբեկիչ խոսք ասելը մենք դարձնում ենք քրեորեն պատժելի՞»:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Հայհոյանք տերմինին քրեաիրավական և դատավարական պրակտիկայում տրվել է մեկնաբանություն… Պրակտիկան պետք է գնա այդ ուղղությամբ»:

Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձավ նաև «անպարկեշտ եղանակով» ձևակերպմանը և հարցրեց, թե ինչպե՞ս է այն տարբերակվելու. «Ո՞վ է որոշելու տվյալ վիրավորանքը անպարկեշտ եղանակո՞վ է, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում: