Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կորոնավիրուսի և ռազմական դրության հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման, մասնավորապես՝ աշնանացան ցորենի արտադրությանը և սերմարտադրությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020 թ. 2019 թ. համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 1 տոկոսով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել են համապատասխանաբար 15,3 տոկոսով և 17 տոկոսով։ Վերջին տարիներին հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2019 թ. այն կազմել է 25,9 տոկոս 2015 թվականի 49,5 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 280,2 – 349,7 հազար տոննա ցորեն։ Կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության հետևանքների մեղմման նպատակով անհրաժեշտություն է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Գործող ծրագրի շրջանակում նախատեսված էր շուրջ 5000 տոննա աշնանացան ցորենի սերմերով ցանքի իրականացում։ Փաստացի պետական աջակցությամբ իրացվել է շուրջ 4100 տոննա։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Ծրագրի ռիսկերը մեղմելու նպատակով պարտադիր պահանջ է դրվել միայն պիտակավորված, ախտահանված և ՀՀ–ում հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի վաճառքն ու ցանքը: Ծրագրին չեն կարող դիմել կառավարության համապատասխան որոշումների շրջանակում արձանագրված խախտումներ կատարած մատակարարները և/կամ շահառուները։ Բացի այդ փոփոխվել է նաև ցանքատարածությունների նվազագույն և առավելագույն թույլատրելի շեմը՝ 2-20 հա–ի փոխարեն 1-100 հա և նախկին 7 մարզի փոխարեն ընդգրկվել են ՀՀ բոլոր մարզերը։ Որոշման ընդունման կապակցությամբ 2021 թ. պետբյուջեում ծախսերը գնահատվում են շուրջ 329,0 մլն դրամ։ Արդյունքում հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի կբարձրանա՝ շուրջ 30 տոկոսով։