Պեսկովը խոսել է Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունից

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կրեմլում Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները համարում են ուշադիր դիտարկման առարկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական ենթակառուցվածքներով մեր սահմանների շուրջ է, ոչ միայն մեր սահմանների շուրջ, այլև շփվում է մեր սահմանների հետ: Սա, իհարկե, մեր կողմից շատ մանրակրկիտ դիտարկման առարկա է»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին Մոսկվային պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել իր անվտանգության ապահովման համար։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի այս զորավարժություններին Ադրբեջանի զինծառայողների մասնակցությանը՝ Պեսկովն ասել է, որ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է ու բարձր են գնահատում իրենց հարաբերությունները։

«Դրանք գործընկերային հարաբերություններ են, և կա ընդհանուր քաղաքական կամք այդ հարաբերություններն առավել զարգացնելու համար: Իհարկե, մեզ համար կարևոր է, որ նման զորավարժությունների սցենարները չենթադրեն մեր երկրի դեմ ինչ-որ քողարկված գործողություններ»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ վարժանքների սցենարները բազմազան են ՆԱՏՕ-ում և դաշինքը չի թաքցնում, թե ով է նրանց համար գլխավոր հակառակորդը:

Էմմա Չոբանյան