14.000 գիտնականներ պահանջում են վճռական պայքար սկսել կլիմայի փոփոխությունների դեմ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

150 երկրի ավելի քան 14․000 գիտնականներ կոչ են արել անհապաղ պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

BioScience մասնագիտացված ամսագրում հրապարակված հոդվածում նրանք նշում են, որ այդ փոփոխությունները, ինչպես երբևէ, արդիական են Երկրի վրա կյանքի պաշտպանության համար։

Երկու տարի առաջ նմանատիպ նամակում գրեթե 11․000 գիտնականներ զգուշացնում էին «կլիմայի ոլորտում գլոբալ արտակարգ իրավիճակի» մասին։ Այն ժամանակ հետազոտողները հայտարարել էին, որ եթե մարդու վարքագիծը, որը հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետումների և կլիմայի փոփոխությանը նպաստող այլ գործոնների, չփոխվի հիմնարար կերպով և ընդմիշտ, ապա «այլևս հնարավոր չի լինի կանխել մարդկային տառապանքները»։

Հոդվածում նշվում է, որ այդ ժամանակից ի վեր բազմաթիվ իրադարձություններ, ինչպիսիք են ջրհեղեղները, հրդեհները և երկրի մթնոլորտի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, ակնհայտորեն ցույց են տվել ներկայիս քաղաքականությունը շարունակելու հետևանքները։

Հետազոտողների տվյալներով՝ 2020 թվականը, օրինակ, օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին էր: 2021 թվականի ապրիլին կլիմային վնասող ածխաթթու գազի և մեթանի կոնցենտրացիան երկրի մթնոլորտում ավելի բարձր էր, քան երբևէ:

Մասնագետներն ուսումնասիրել են 31 «կենսական կարևոր ցուցանիշներ», ինչպիսիք են Երկրի վիճակի ցուցանիշը, ներառյալ՝ սառցադաշտերի հաստությունը, ծովային սառույցի և անտառների չափը: Նրանք բացասական ռեկորդային արժեքներ են գրանցել։ Մասնավորապես, հեղինակների խոսքով, սառույցները հալվում են 31 տոկոսով ավելի արագ, քան 15 տարի առաջ։ Ծովի համաշխարահային մակարդակն ու ծովային ջրերի ջերմաստիճանն այժմ բարձր է, քան երբևէ։

Էմմա Չոբանյան