ՌԴ-ից գնված 200 միլիոն դոլարի զենքից 18 տոկոսն է հասել Հայաստան. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

09.04.2026 | 09:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
08.04.2026 | 23:33
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի համաձայն
08.04.2026 | 23:21
Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին
08.04.2026 | 22:58
Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին
08.04.2026 | 22:45
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սերգո Աթանեսյանին
08.04.2026 | 22:14
Արփինե Սարգսյանը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին
08.04.2026 | 22:00
ԵՏՄ-ում մնալը ձեռնտու է՝ ՀՀ-ին շահավետ գործարք է․ ԵՄ-ում չենք ունենա տնտեսական նման կարողություններ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:40
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում
08.04.2026 | 21:25
ՔԿԾ-ում ներկայացվել են կալանավորների ուղեկցման նոր տրանսպորտային միջոցները
08.04.2026 | 21:10
Կմիավորվե՞ն Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը. ընդդիմության շանսերը՝ ըստ վերջին հարցումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:08
Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող եռյակը
08.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյան-Պուտին սուր խոսակցություն. ՀՀ-ն պատրա՞ստ է ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցներին
08.04.2026 | 20:46
Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
08.04.2026 | 20:30
Ադրբեջանական բենզինի մատակարարումները Հայաստան ձեռնտու են նաև Ադրբեջանին․ Էմին Ալիև
08.04.2026 | 20:20
Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի համագործակցության համաձայնագիր են կնքել
Բոլորը

Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում. տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Հայաստանին «ապառիկով» զենքի վաճառքի համաձայնագիրն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին: Դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016 և 2017 թվականների ընթացքում: Ու թեև, ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էր (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը: Օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգերը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ կառավարությունից փորձեց պարզել, թե Հայաստանի Զինված ուժերն այդ պայմանագրով նախատեսված 200 միլիոն դոլարի զենքի ու ռազմական նշանակության այլ ապրանքների քանի՞տոկոսն է ստացել: Ի պատասխան մեր հարցմանը պարզվեց, որ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ հայկական կողմի այդ պայմանագրով վարկային պարտավորությունների չափը կազմում է 35,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Այլ կերպ ասած, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի նշանակում է, որ պայմանագիրը ստորագրելուց գրեթե երկու տարի անց հայկական կողմը ստացել է 200 միլիոն դոլարից ընդամենը մոտ 35 միլիոնի զենք ու ռազմական նշանակության այլ ապրանք:

Հայաստանին զենքի մատակարարման այս աստիճան դանդաղությունը անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքերը մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներին: Համենայնդեպս, համաձայն պայմանագրի՝ զենքի մնացած մասը (165 միլիոն դոլարի) մատակարարելու համար մնացել է ընդամենը 7 ամիս:

Հ.Գ. նշենք, «Իսկանդեր» տակտիկական հրթիռները Ռուսաստանից ձեռք են բերվել այս պայմանագրից դուրս: Դրանց մասին ավելի մանրամասն կարող է կարդալ այստեղ: