Կանայք բողոքում են` ամուսիններն աշխատավարձի մի զգալի մաս թողնում են խաղակետերում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք որևէ մեկին չենք կարող և չենք էլ ուզում արգելել գնալ խաղատուն, բայց ուզում ենք նրա ճանապարհին դնել որոշակի արգելակներ: Մենք չենք ուզում, որ հավելյալ միջոցներ լինեն, որոնք մարդուն կգայթակղեն գնալ խաղաղտում: Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղատնային բիզնեսին:

«Կան մարդիկ, որոնք ունեն պատշաճ միջոցներ այդպիսի ժամանց իրենց թույլ տալու: Բայց ես հիշում եմ Կապան կատարած իմ այցելությունը, երբ մարդիկ, հիմնականում կանայք, ինձ ասում էին, որ հենց բակերում այդ գրասենյակները դրած են, և իրենց ամուսինները աշխատավարձ ստանալիս հենց շքամուտքի դիմաց աշխատավարձի հաստատուն մի մասը թողնում են այդ գրասենյակներում: Մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել և նրանց փողը կոպեկ-կոպեկ ձեռքներից տանել:

Մեր գործողությունների նպատակը ոչ միայն քաղաքացիներին պաշտպանելն է, այլ նաև խաղատնային բիզնեսի իմիջը բարելավելը։ Դա պետք է ոչ թե որոգայթ լինի մարդկանց համար, այլ ժամանցի, սպասարկման ոլորտ, որը լինելու իրավունք ունի»,- հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: