Աֆղանստանում ռեկորդային թվով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում․ ՄԱԿ-ի զեկույցը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աֆղանստանում բռնության աննախադեպ աճ է գրանցվել միջազգային կոալիցիոն զորքերի դուրսբերումից հետո։ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում ասվում է, որ սպանվածների և վիրավորների շուրջ կեսը կանայք ու երեխաներ են։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ ՄԱԿ-ի՝ Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում կորուստները 2021 թվականի առաջին կիսամյակում հասել են ռեկորդային մակարդակի։ Զոհերի ու վիրավորների թիվը կտրուկ աճել է հատկապես մայիսից, երբ միջազգային զորքերը սկսեցին դուրս գալ երկրից, իսկ մարտական գործողությունները սկսեցին ակտիվանալ «Թալիբան» շարժման հարձակումների հետևանքով։

ՄԱԿ-ը նաև զգուշացնում է, որ իրավիճակը կարող է վատթարանալ։ Առանց «բռնության նշանակալի ապաէսկալացիայի»՝ Աֆղանստանում իրավիճակը կհանգեցնի նրան, որ 2021 թվականին «մեկ տարվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում ամենամեծ թվով զոհերը կգրանցվեն»։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2021 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Աֆղանստանում 1․659 խաղաղ բնակիչ է զոհվել, 3․524-ը՝ վիրավորում ստացել։ Սա 47 տոկոսով ավելին է 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մայիս-հունիս ամիսներին այս երկրում 783 մարդ է սպանվել, 1․609-ը՝ վիրավորվել։

Զեկույցում ցնցում է հատկապես այն փաստը, որ զոհերի գրեթե կեսը կանայք ու երեխաներ են․ 6 ամսվա ընթացքում սպանվել է 468 երեխա ու 219 կին, վիրավորվել՝ 1214 երեխա ու 508 կին։

Ի դեպ, Աֆղանստանի իշխանությունները հերքել են ՄԱԿ-ի զեկույցի տվյալները։ Աֆղանստանի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԶՈՒ-ն լքել է երկրի մի շարք շրջաններ՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։