2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հերթական հանդիսավոր արարողությունը. ՀՀ ՊՆ
Զինված ուժերում շարունակվում են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հերթական հանդիսավոր արարողությունը. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։