Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացվի չպայթած զինամթերքի ոչնչացում
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կենտրոնը կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում, և հնարավոր է՝ լսվեն պայթյունի ձայներ:
«Խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասված է կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ: