Վրաստանում պատասխանատվության կենթարկեն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և բարեկամ պետությունների դրոշներն անարգելու համար

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Վրաստանում վարչական պատասխանատվություն է սահմանվել Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների դրոշները անարգելու համար, որոնց անդամակցում է Վրաստանը: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։

Բացի այդ, պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք կանարգեն պետական հաստատությունում կամ դրա դիմաց տեղադրված օտարերկրյա այն պետության դրոշը, որի հետ Թբիլիսին դիվանագիտական հարաբերություններ ունի։

Այսօր օրինագիծը քննարկվել է խորհրդարանի բյուրոյի նիստում: Նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում հատուկ հոդված սահմանել, համաձայն որի՝ վերը նշված գործողությունները նախատեսում են 1000 լարիի չափով տուգանք (300 դոլարից մի փոքր ավելի): Դրոշի անարգման գործողության կրկնությունը կհանգեցնի 2000 լարիի չափով (մոտ 650 դոլար) պատժի կամ վարչական կալանքի՝ մինչև 15 օր:

Օրինագծի նախաձեռնողները իշխող կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչներն են՝ խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան և պատգամավորներ Ալեքսանդր Էլիսաշվիլին, Պրիդոն Ինջիան, Խաթունա Սամնիձեն, Նիկոլոզ Սամխարաձեն և Բադրի Ջափարիձեն:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-6-ն անկարգություններ էին տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ: Անկարգությունների մասնակիցները երկու անգամ պոկել են խորհրդարանի շենքի դիմաց տեղադրված ԵՄ դրոշը։