Ռուսական, թե՞ թուրքական կադրեր. փոփոխություններ ու վերադասավորումներ Ադրբեջանի ԶՈւ-ի ղեկավար կազմում

Լուրեր

29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
Բոլորը

Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ օրերս Ադրբեջանի ԶՈւ-ում մի շարք փոփոխություններ և վերադասավորումներ տեղի ունեցան։

Մասնավորապես, ամիսներ անց Ադրբեջանը ԶՈւ-ի Գլխավոր շտաբը նոր պետ ունեցավ։ Դեռևս Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թափուր մնացած այս պաշտոնին նշանակվեց գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, որը նախկինում զբաղեցնում էր ՊՆ ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Նշենք, որ շուրջ 7 ամիս է՝ Ադրբեջանը ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ չուներ։ Այս տարի հունվարին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Նաջմեդդին Սադիկովն այլևս չի զբաղեցնում ԳՇ պետի պաշտոնը։ Սակայն Արցախյան այս պատերազմի ընթացքում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում էր, որ Նաջմեդդին Սադիկովը հեռացվել է պաշտոնից, նույնիսկ ձերբակալման մասին տեղեկություններ տարածվեցին։

Սադիկովը Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 1993 թվականից։ Նրան բավական հակասական են վերաբերվում Ադրբեջանում, համարում ռուսական ազդեցության գործիչ։

Վելիևի նշանակումից հետո էլ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հիմնական քննարկումներն այն մասին են՝ ԳՇ նոր պետը ռուսակա՞ն, թե՞ թուրքական կողմնորոշում ունի։ Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկությունների՝ Վելիևը ծնվել է 1961 թվականին Բաքվում։ Զինվորական բարձրագույն կրթությունը, այնուամենայնիվ, ստացել է Ռուսաստանում՝ 1990-1994 թվականներին սովորելով Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1992 թվականից ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2014-2021թթ․ Վելիևը եղել է պաշտպանության նախարարի տեղակալը՝ անձնակազմի գլխավոր վարչության պետը։ Մասնակցել է Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմներին, ինչպես նաև՝ Ապրիլյան քառօրյա պատերազմին։ Պարգևատրվել է նաև Հեյդար Ալիևի կողմից։
Սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Վելիևն իր նախորդի՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկովի մտերիմներից է, վատ է տիրապետում ադրբեջաներենին։

Հատկանշանական է, որ այս նշանակումը տեղի ունեցավ հուլիսի 20-ին Մոսկվայում կայացած ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից մի քանի օր անց։

Գլխավոր շտաբի պետ նշանակելուց զատ՝ Իլհամ Ալիևը նաև մի շարք կադրային փոփոխություններ է իրականացրել Ադրբեջանի բանակում։ Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը, Ադրբեջանի նախագահի հրամանով, ազատվել է գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ու նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ՝ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ։ Իդեպ, որ Օսմանովը ծնվել է Հայաստանում։

Գեներալ-մայոր Էնվեր Էֆենդովն էլ ազատվել է մարտական պատրաստվածության վարչության պետի պաշտոնից ու նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ՝ ցամաքային զորքերի հրամանատար։

Նշենք, որ այսպիսով, կառուցվածքային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում Ադրբեջանի բանակում, քանի որ ավելանում է պաշտպանության նախարարի տեղակալների թիվը՝ հասնելով 6-ի։ Օրինակ՝ նախկինում չի եղել ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոն։ Մինչ այդ, ադրբեջանական ՊՆ-ն ուներ նախարարի առաջին տեղակալ, որը նաև Գլխավոր շտաբի պետն է, և 4 փոխնախարարներ։

Միաժամանակ, Ալիևի հրամանով, գեներալ-մայոր Ազեր Ալիևն ազատվել է Ռազմական ակադեմիայի ղեկավարի պետի տեղակալի պաշտոնից ու նշանակվել ՊՆ օպերատիվ գլխավոր վարչության պետ, իսկ գերենալ-մայոր Քենան Սեյիդովն ազատվել է հատուկ նշանակության ուժերի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից ու նշանակվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 2013 թվականին 5-րդ բանակային կորպուսի հիմքի վրա ձևավորվել է Նախիջևանի առանձին համազորային բանակը։ Իսկ հիմա 5-րդ բանակային կոպուսը, որպես այդպիսին, նոր է ստեղծվում։

Ներկայում թափուր է մնում պաշտպանության նախարարի մեկ տեղակալի՝ անձնակազմի վարչության պետի պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր ԶՈՒ Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Քերիմ Վելիևը։

Էմմա Չոբանյան