Գերեվարված մաճկալաշենցին վերադարձվել է հայկական կողմին

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 26-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահանզանգ էր ստացել այն մասին, որ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական կողմում և գերեվարվել։

Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել էր, որ գերեվարվածը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է։ Տղամարդը զբաղվում է անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Նրա մայրը՝ Հասմիկ Մանասյանը, Factor.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել․ «Միշտ 8։30 գալիս էր տուն, որ ուշացավ ամուսնուս ուղարկեցի, մինչ ամուսինս կհասներ, գյուղապետը զանգել էր, ասել՝ կովերը գնացել են ինքն էլ հետևից, ամուսինս տեսել է ինչպես են տղայիս տանում, ինքը ետ է եկել, որ իրեն էլ չբռնեն տանեն»։

Տիկին Հասմիկը հայտնեց նաև, որ Արտակին ետ են վերադարձրել ռուս խաղաղապահների միջնորդությամբ: «Արդեն ռուսները բերել են, բայց դեռ տանը չէ, տարել են ստուգեն տեսնեն ամեն ինչ կարգին է, թե ոչ»,- ասաց նա։

 

Մերի Մանուկյան