Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ
Քաղաքականություն
26.07.2021 | 18:44Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Տոյեհիսա Կոձուկին հրավիրվել է ՌԴ ԱԳ նախարարություն՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի Իտուրուպ կղզի այցի կապակցությամբ պաշտոնական Տոկիոյի դժգոհության ֆոնին։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ճապոնացի դիվանագետը գերատեսչությունում գտնվել է 1 ժամից ավելի։ Նա նշել է, որ կանչվել է նախարարարություն՝ երկու երկրների հարաբերությունների քննարկման համար։
Ավելի վաղ Տոկիոյում ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինին էին հրավիրել Ճապոնիայի ԱԳ նախարարություն՝ բողոք հայտնելու «հյուսիսային տարածքներ» Միշուստինի այցի կապակցությամբ։
Հուլիսի 26-ին ՌԴ վարչապետն այցելել է Իտուրուպ կղզի, ինչը հարուցել է ճապոնացիների դժգոհությունը։ Դեսպան Գալուզինը հայտնել էր, որ Ռուսաստանը չի ընդունում Ճապոնիայի բողոքը։
Էմմա Չոբանյան