Տեղեկանք՝ 2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ

Լուրեր

17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:32
Սիրելի երեխաներ, ձեզ 2 պատգամավորի հետ կծանոթացնեմ․ Սիմոնյանը՝ Տ․ Մարգարյանի օգնականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:31
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
17.12.2025 | 15:23
Նարեկ Ղահրամանյանը` Սյունիքում դպրոցները փակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:14
Անկարան ու Բաքուն ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
17.12.2025 | 15:06
Factor TV-ի անդրադարձից հետո Կճոյանի գործի քննությունը փորձում են «անաղմուկ» դարձնել
17.12.2025 | 15:02
3-ամյա Տիգրանի մահվան պատճառն,ըստ ՔԿ-ի, հաստատվել է//Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 14:55
Մենք հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե
17.12.2025 | 14:50
Նոտարական գործարքներ՝ թվային միջավայրում․ ինչ փոփոխություններ են սպասվում Կադաստրի կոմիտեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 14:43
Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում․ Իրանում ՀՀ դեսպան
17.12.2025 | 14:37
Արման Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների ու Փիմբլեթ-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին
Բոլորը

Չնայած 2021 թ. առաջին կիսամյակում գրանցված մահացության դեպքերի թիվը նվազել է, այնուամենայնիվ դեպքերի գերակշիռ մասը՝ 90 %-ը, տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։ Պետական կառույցները շարունակում են զինծառայողների մահվան փաստերի գերակշիռ դեպքերում հրապարակային տեղեկություններ չհայտնել։ 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2021-ին ավելի քան կրկնակի անգամ ավելացել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը, գրեթե նույնքան նվազել են ինքնասպանության դեպքերը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխաններից:

Մեր ամփոփած տեղեկությունների համաձայն՝ 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 29 զինծառայողի մահվան դեպք։

Մահվան  29 դեպքերի պատճառներն են.

9-ը՝ ավտովթար (որից 2-ը՝ վրաերթ),

8-ը՝ առողջական խնդիրներ,

4-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ ձնահյուս, 1-ը՝ կայծակնահարում, 1-ը՝ ավտոմեքենայի դետալով հարված գլխին, 1-ը՝ ծառի տապալում),

4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,

3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,

1-ը՝ սպանություն (զենքի օգտագործման կանոնների խախտում):

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 3 զինծառայողներից 2-ը  վիրավորում են ստացել 2020 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին և մահացել են 2021 թ.-ին։

Համեմատության համար նշենք, որ 2020 թ. նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում, գրանցվել է 32 զինծառայողի մահվան դեպք (տե՛ս աղյուսակ 1), որից

10-ը՝ առողջական խնդիրների հետևանքով,

8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,

6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը ձնահյուսի, 1-ը ձորն ընկնելու, 1-ը մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը տրակտորի շրջվելու հետևանքով),

4-ը ավտովթարի,

2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով),

1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

1-ը՝ ականի պայթյունի։

2021 թ․-ին մահացած 29 զինծայողներից միայն 12-ի մահվան մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 17 դեպքերից 1 դեպքի մասին տեղեկատվություն է տարածվել միայն լրատվամիջոցներով, իսկ 16 դեպքի մասին ընդհանրապես հաղորդագրություն չի տարածվել:

Նշված 17 դեպքերից 16-ի մասին Կազմակեպությունը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից, 1 դեպքի մանրամասների մասին Կազմակերպությանը հայտնի է դարձել այլ պաշտոնական աղբյուրից:

Դիտարկելով պաշտոնապես չհրապարակված դեպքերը՝ կարող ենք արձանագրել, որ 17 դեպքից 14-ը համարվել են զինվորական ծառայության հետ չկապված, 3-ը՝ կապված: Այսինքն՝ նույնիսկ երբ մահվան դեպքերը որակվել են որպես ծառայության հետ կապված, պաշտոնապես դրանց մասին տեղեկությունները չեն հրապարակվել:

Կարող ենք փաստել, որ պաշտոնական մարմինների կողմից չի դրսևորվում հաշվետվողականություն զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու առումով եւ պետական կառույցները շարունակում են մահվան փաստերի գերակշիռ դեպքերում հրապարակային տեղեկություններ չհայտնել:

Համեմատելով 2020 և 2021 թվականների առաջին կիսամյակներում մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2021 թվականին

ավելի քան կրկնակի անգամ (5-ով) ավելացել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը,

20 %-ով (2-ով) նվազել են առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը,

50 %-ով (4-ով) նվազել են ինքնասպանության դեպքերը,

1-ով նվազել են սպանության դեպքերը,

33 %-ով (2-ով) նվազել են դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը:

2021 թ. առաջին կիսամյակում մահվան դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել մայիս ամսին՝ 10 դեպք, հունվարին արձանագրվել է 7 դեպք, մարտին, ապրիլին և հունիսին՝ 3-ական դեպքեր, իսկ փետրվարին՝ 2 դեպք, 1 դեպքում մահվան դեպքի ժամանակը դեռեւս պարզված չէ:

2021 թ․-ին մահացած 29 զինծառայողներից 16-ը՝ պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 7-ը՝ պարտադիր ժամկետային, 2-ը՝ պահեստազորային, 3-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։

Մահացած պահեստազորային համարվող զինծառայողներից մեկը զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայող է եղել, որը ենթադրվում է, որ վիրավորվել է 2020 թ․-ի պատերազմական գործողությունների ընթացքում, իսկ մյուսը հանդիսացել է պահեստազորի սպա:

Համեմատության համար նշենք, որ 2020 թ․-ի առաջին կիսամյակում մահացած 32 զինծառայողներից 14-ը՝ պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 9-ը պարտադիր ժամկետային, 7-ը` սպա, 2-ը՝ ենթասպա։

Մահվան որոշ դեպքերի պատճառներն ու մանրամասներն՝ ըստ առանձին դեպքերի՝ ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ