Ադրբեջանի հետ սահմանին վրացի մաքսավորները չհայտարարագրված խոշոր բեռ են հայտնաբերել
Քաղաքականություն
26.07.2021 | 16:21Վրացի մաքսային ծառայողները մեծ քանակությամբ ապօրինի բեռ են առգրավվել վրաց-ադրբեջանական սահմանի «Կարմիր կամուրջի» հատվածում։ Այս մասին հայտնել է Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների կոմիտեն, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Գերատեսչության տվյալներով՝ փորձել են Ադրբեջան տանել 170․9 հազար կտոր չհայտարարված ծխախոտ և շուրջ 294.9 հազար կտոր հրավառության նյութեր։
Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 72.7 հազար լարի կամ 23․4 հազար դոլար։ Գործի նյութերը փոխանցվել են Քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։