Սուրեն Սահակյանը դադարեցնում է անդամակցությունը ՔՈ-ին

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացու որոշում» կուսակցությանը:

«Ընկերներիս ու հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցության անդամակցությունս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ նույնական։ Սակայն ժամանակներն ու դրանց տրամաբանությունը փոխվում են։ Ըստ իս, եթե մինչև ընտրությունները պետք էր յուրաքանչյուր քաղաքական թիմ իրեն աջակցության մասին օբյեկտիվ պատկեր ստանա, ապա ներկայումս մեծ միավորումների ժամանակն է։ Սա երկար է քննարկվել, թե՛ մինչև ընտրությունները, թե՛ դրանից հետո և այս որոշումը պահի տակ կայացված որոշում չէ։

Վստահ եմ՝ կուսակցությունը ո՛չ կնիքն է, ո՛չ էլ պետական ռեգիստրում գրացման վկայականի թվերը։ Կուսակցությունը քաղաքական միտքն է, որ կրում են մարդիկ ու նրանց միավորումները։ Այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են ՔՈ-ի օգտին, վստահեցնում եմ՝ գաղափարները, որ կրում էր ՔՈ-ն, տարածվելու է և դոմինանտ դառնա։ Դրանք կրող մարդիկ այլևս երբեք թույլ չեն տա վերադառնալ նախկին մտածողությանը։ Որտեղ էլ լինեն այդպիսի մարդիկ, իրենց գործունեությամբ նպաստելու են այդ գաղափարների տարածմանը և կյանքի կոչմանը։ Սակայն հնարավոր է, որ դրա համար յուրաքանչյուրն ի՛ր ճանապարհն ունենա։

Թե ինչպես կշարունակվի ֆորմալ քաղաքական ի՛մ ճանապարհը, լրացուցիչ կտեղեկացնեմ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ այս պահին ո՛չ ՔՈ մասին, ո՛չ ապագայի մասին որևէ այլ մեկնաբանության պատրաստ չեմ։ Այս պահին ուղղակի երախտագիտությունս եմ հայտնում մարդկանց, որոնք աջակցել են ՔՈ կուսակցությանը, որևէ մասնակցություն են ունեցել նրա գործունեությանը, հարազատ են համարել այն, քվեարկել են։ Ես ձեր հավերժ պարտապանն եմ, մարդիկ։ Շնորհակալություն ։)»,- գրել է նա: