ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Ոչ երանի այն պատմիչին, որը կգրի մեր ժամանակների պատմությունը․ անցումային փուլում ենք․ Էմմա Պետրոսյան

Լուրեր

19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կեղտաջրերը չեն կարող չդիպչել քեզ, ոչ էլ կարող ես դրանցում երկարատև մնալ։ Գալիս է մի ակնթարթ, երբ ամեն բան հօդս է ցնդում, բայց այն, ինչ իսկական է, չի ավարտվում։ Իհարկե, եղան հիասթափություններ»,- նման տեսակետ է հայտնում երգչուհի, երգահան Էմմա Պետրոսյանը՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արվեստի ոլորտի անձանց շրջանում առաջացած բևեռացմանը։

Նա խոսում է նաև երեք տարի առաջ հեղափոխությանը միանալու, իր սպասելիքների, դրան հաջորդած իրադարձությունների մասին․ «Հեղափոխության ժամանակ միացա հրապարակին․․․ Այն, որ բոլորը գնացին հրապարակ, ուներ իր բազմաթիվ պատճառները․․․Իսկ հետագայում ներկայիս իշխանությունից ունեցա հիասթափություն․ դա եղավ մինչև պատերազմը։ Ես սիրում եմ մարդկանց, որոնք ասում են մի բան և անում են դա, այլապես կկոչվեն ստախոս»։

Էմմա Պետրոսյանը դժվարանում է անվանում տալ այն ժամանակներին, որում ապրում ենք հիմա․ «Ոչ երանի այն պատմիչին, որը կգրի մեր ժամանակների պատմությունը․ անցումային փուլում ենք, կոլապսի մեջ։ Հոգնած ենք, հիվանդ ենք, վիրավոր ենք, բազմաթիվ կորուստներ ունենք, և հիմա չգիտեմ՝ ուր ենք գնում․ վախենում, ամաչում եմ դրանից, ամոթից լռում եմ, հողը գնացել է ոտքերիս տակից։ Դժվարանում եմ երգել այսօրվա Հայաստանը, վստահ եմ՝ չեմ երգի»։

Մեր զրուցակիցը խոսում է նաև այն իրավիճակի մասին, որում գտնվում է հայկական երգարվեստը․ «Հինը նորովի մատուցելու փորձերին շատ դրական եմ վերաբերվում։ Հպարտությամբ պետք է հիշատակեմ ուսանողներիս, որոնց մեջ փայլունները կան։ Ուրախ եմ, որ ապագայում նրանց անունները կհնչեն Հայաստանում և Հայաստանից դուրս։ Երիտասարդ սերունդն այն դեղահաբն է, որն ուժ կտա մեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան