ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներով ռուսական С-400 համակարգերի նոր խմբաքանակի գնման դեպքում

Լուրեր

13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կպահպանի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները ռուսական S-400 համակարգերի գնման կապակցությամբ ու նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Անկարան Մոսկվայից լրացուցիչ սպառազինության համակարգեր գնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ Գրում է Duvar-ը։

Կոնգրեսի լսումների ժամանակ Նուլանդը նաև դատապարտել է թուրքական Կիպրոսի իշխանությունների հայտարարությունը Վարոշա լքված քաղաքի մասնակի բացման հետ կապված։ Քաղաքի հնարավոր վերաբնակեցումը հարուցել է ԱՄՆ-ի քննադատությունը։

Նշենք, որ ԱՄՆ-ի դիվանագետի այս հայտարարությանը հաջորդեց «Ռուսօբորոնէքսպորտ» ռուսական ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևի հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Թուրքիան ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման խորհրդակցություններն ավարտում են։

«Անցկացվում են վերջնական խորհրդակցությունները, ձևավորվել է ֆինանսական մոդել, ձևավորվել է տեխնոլոգիական համագործակցության նոր ծրագիր, ուստի մենք ակնկալում ենք այս նախագիծն ավարտել մոտակա ամիսներին»,- ասել էր Միխեևը։

Հավելենք, որ Անկարայի կողմից S-400 համակարգերի գնումը սրեց Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, այն մտավախությամբ, որ այս համակարգերն անհամատեղելի են դաշինքի պաշտպանական համակարգերի հետ և կարող են սպառնալ ամերիկյան F-35 կործանիչներին։

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի 4 ստորաբաժանում՝ 2․5 մլրդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին էլ «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարեց, որ Ռուսաստանը պայմանագիրը ժամանակից շուտ է կատարել՝ Թուրքիային մատակարարելով համակարգի բոլոր տարրերը, այդ թվում՝ հրթիռները։2020 թվականի դեկտեմբերին էլ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարեց, որ թուրքական կողմը գումարն ամբողջությամբ վճարել է։

Էմմա Չոբանյան