Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի Փարաջանովի անունով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Լեգենդար թբիլիսցի ռեժիսոր Սերգո Փարաջանովի մահվան 31-րդ տարելիցին` Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Փողոցների վերանվանման հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել` Թբիլիսիի փողոցներից մեկը, ուր բնակվել է Սերգո Փարաջանովը, անվանակոչել Մաեստրոյի անվամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստան թերթի խմբագիր Վան Բայբուրթը, հաղորդում է Aliq.ge-ն: Որոշումը կայացվել է թբիլիսցի ճանաչված կինոռեժիսոր, փարաջանովագետ Գիա Ալավիձեի (նույն՝ Խոսե Մաջինիերե) առաջարկ-դիմումի հիման վրա, որը ստորագրվել է բազմաթիվ թբիլիսցիների կողմից: Մոտ օրերս որոշումը պաշտոնապես կհաստատվի Թբիլիսիի Սակրեբուլոյի կողմից, և տեղի կունենա Սերգո Փարաջանովի փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը:

«Շնորհակալ ենք այս արժանի որոշումը կայացնող հանձնաժողովի անդամներին՝ Սակրեբուլոյի պատգամավորներին, պատմաբաններին և արվեստագետներին:

Մի խոսքով, շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հարգելով ու պատվելով Մաեստրոյի հիշատակը` նույն օրը ծաղիկներ խոնարհեցին Շարդենում Մաեստրոյի հարթաքանդակի մոտ, ապա բարձրացան Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, մասնակցեցին Սերգո Փարաջանովին նվիրված հուշատախտակի բացմանը, որին արձանագրված է ամիսներ առաջ Պանթեոնում, Մաեստրոյի Երևանում գտնվող շիրիմից բերված հողում Փարաջանովի նռնենու տնկարկման մասին»,-գրում է Բայբուրթը: