Տիգրան Արզաքանցյանը Գեղարքունիքի մարզպետին է ներկայացրել մարզում իր կատարած աշխատանքները

Լուրեր

19.05.2026 | 15:49
Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ
19.05.2026 | 15:41
Հայաստանի հավաքականների կազմերը ըմբշամարտի Մ-15 ԵԱ-ում
19.05.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչները ձերբակալվածներին պահելու վայրում այցելել են Օսիպյանին 
19.05.2026 | 15:34
Նիկոլ Փաշինյանը Տաշիրում է․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 15:27
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 15:19
Ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել և ուղարկել ԵՄ դեսպանին. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 15:10
Նոր միջադեպ Փաշինյանի քարոզարշավին // Բաքուն հայտարարել է՝ երբ կբացվի ՀՀ-Թուրքիա սահմանը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 15:00
ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:53
Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև
19.05.2026 | 14:44
Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:35
Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
Բոլորը

Տիգրան Արզաքանցյանը և նրա կինը` Նատալիա Ռոտենբերգը հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրա կարգավորման հնարավորությունների, մարզում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության, հետպատերազմյան իրավիճակի աստիճանական կագավորման, մարզային բնույթի այլ թեմաների:

Զրույցի ընթացքում Տիգրան Արզաքանցյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք ամուսինների հովանավորությամբ իրականացվել են Գավառ քաղաքում, վերջին ամիսների ընթացքում: Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը նշեցին, որ իրենք ունեն մարզում ներդրումային ծրագրերի իրականացման գաղափար և ակնկալում են Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի աջակցությունը՝ այն իրականություն դարձնելու հարցում:

Սանոսյանը նշեց` մարզպետարանը իր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել նման գաղափարների կյանքի կոչմանը, ինչը ենթադրում է նաև մարզում նոր և հիմնական աշխատատեղերի ստեղծում:

Ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի ներդրումային ծրագրերին անդրադառնալ ավելի ընդլայնված ձևաչափով: