Իրանն ու Թուրքիան մեծ դերակատարություն ունեն տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում․ Ռոուհանի

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոուհանին կարևորել է Թեհրանի և Անկարայի կողմից տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ որդեգրած պատասխանատու և համագործակցային դիրքորոշումը ՝ ասելով, որ մահմեդական աշխարհի երկու գերտերությունները մեծ դերակատարություն ունեն տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, գրում է Tasnim News-ը:

«Իրանը և Թուրքիան՝ որպես տարածաշրջանում ու իսլամական աշխարհում երկու գերտերություններ, կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանային հարցերի ու խնդիրների լուծման հարցում»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Շնորհավորելով Թուրքիայի առաջնորդին մահմեդական Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ ՝ Ռոուհանին ողջունել է երկու հարևան երկրների շարունակական և լավ հարաբերությունները ՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և միջազգային ոլորտներում:

Ընդգծելով ապագայում իրենց համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը և երկկողմ կապերի զարգացումն ու խորացումը՝ Ռոուհանին ասել է.
«Իրանը և Թուրքիան պատասխանատու և համագործակցային մոտեցում ունեն տարբեր գլոբալ և տարածաշրջանային, ինչպես նաև իսլամական աշխարհին վերաբերող հարցերում, ինչը օգնում է երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել տարածաշրջանի խնդիրները »:

«Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ», – իր հերթին ավելացրել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը, մատնանշելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Իրանի կարևոր դիրքորոշումն ու դերակատարությունը տարածաշրջանային կարևոր խնդիրների լուծմանն օգնելու գործում, շեշտել է Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ճգնաժամերը լուծելու համար երկու հարևանների միջև համագործակցության անհրաժեշտությունը։

 

Տաթև Ֆռանգյան