Գողթ և Գեղաշեն համայնքներում շուտով շահագործման կհանձնվեն նորակառույց մանկապարտեզները. մարզպետարան

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով մարզի Գողթ, Գեղաշեն և Կամարիս համայնքներում էր՝տեղում ծանոթանալու կառավարության սուբվենցիոն, ինչպես նաև այլ ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին. տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից:

Այցի առաջին կանգառը Գողթ համայնքում էր: Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանն այցելել է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվող մանկապարտեզի տարածք, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին ու ծավալներին:

Ծրագրի արդյունքում պետության աջակցությամբ Գողթ համայնքն ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան, բոլոր հարմարություններով ու հնարավորություններով հագեցած տիպային մանկապարտեզ՝ նախատեսված համայնքի շուրջ 75 երեխաների համար. գործելու է երեք խմբով:

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

Գողթում մարզպետ Ահարոն Սահակյանը դիտարկել է նաև համայնքի բյուջեի միջոցներով երկու փողոցներում իրականացված կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

Այնուհետև մարզպետն այցելել է Գեղաշեն համայնք և համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի ուղեկցությամբ եղել կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցված նոր մանկապարտեզում, որտեղ այս պահին կրկին կառավարության 2020 և 2021 թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են բակային հատվածի բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ, որից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման:

Այն նախատեսված է համայնքի շուրջ 140 փոքրիկների համար:

Նշենք, որ Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել:

Բացի մանկապարտեզի սուբվենցիոն ծրագրից, Գեղաշենում այս տարի ևս երեք սուբվենցիոն ծրագիր կյանքի կկոչվի՝ մի շարք թաղամասերի գազաֆիկացում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում և արևային կայանների տեղադրում:

Հաջորդիվ մարզպետը եղել է Կամարիս համայնքում, որտեղ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին կառուցվում է խմելու ջրի նոր ջրագիծ, ինչի արդյունքում համայնքում կլուծվի մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը։

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ:

Բացի նշված ծրագրից, այս տարի Կամարիսում ևս երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի՝ 517 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգում և համայնքի հիմնական և երկրորդական փողոցների լուսավորության ցանցի վերականգնում: Վերջին ծրագրով համայնքում լուսավորության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

Բոլոր համայնքներում մարզպետը հորդորել է սահմանված ժամկետում ավարտել մեկնարկած շինաշխատանքները՝ իրականացնելով բացառապես որակյալ շինարարություն: