Պատերազմի վտանգի առաջ գտնվող ՀՀ բանակի բարեփոխումներն ապրիլյանին ձախողված գեներալի է վստահվում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն այսօրվանից ղեկավարում է Արշակ Կարապետյանը: Նա երեկ ազատվեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Արշակ Կարապետյանը փոխարինեց 44-օրյա պատերազմից հետո ՊՆ-ն ութ ամիս ղեկավարած Վաղարշակ Հարությունյանին:

Արշակ Կարապետյանին այսօր ներկայացրել են Զինված ուժերի սպայական անձնակազմին: Կարապետյանն ընդգծել է՝ «բարեփոխումները բանակում բավականին արագ են լինելու»։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալին ՊՆ-ում ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և շեշտել՝ Կարապետյանն ունի կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունը բանակում բարեփոխումներն իրականացնելու գործում: Ուշագրավ է, որ նույն Արայիկ Հարությունյանը 2018 թվականի ապրիլին Կարապետյանին ձախողված պաշտոնյա էր համարում և նրա՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը ռազմական կցորդ նշանակվելը գնահատում տարօրինակ:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2016 թվականի պատերազմի ընթացքում զբաղեցնում էր ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը: Քառօրյա պատերազմից միայն չորս տարի անց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձավ Կարապետյանի պաշտոնակությանը և ուղիղ հայտարարեց, որ հայկական հետախուզությունը ձախողվել է:

2018 դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը, հակառակ Սերժ Սարգսյանի՝ հետախուզության թերացման մասին պնդումներին, հայտարարել էր, որ 2016-ի ապրիլին հետախուզական տվյալների պակաս չի եղել։ Թե ի վերջո Արշակ Կարապետյանն ինչում էր թերացել կամ արդյո՞ք թերացել էր, հանրությունն այդպես էլ չիմացավ:

Իշխանությունները, մասնավորապես՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հակառակ նախապես տրված խոստումներին, չհրապարակեցին ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը պետք է տար առանցքային հարցերի պատասխաններ: Մինչդեռ քննիչ հանձնաժողովում ընդգրկված ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ուղիղ հայտարարել էր՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցում պատկառելի անդրադարձ կա Արշակ Կարապետյանի թերացումներին:

Այսօր արդեն իշխանության ներկայացուցիչներն Արշակ Կարապետյանին վերագրվող թերացումներին ի պատասխան՝ արդարացնում են վերջինիս․ օրինակ՝ պաշտպանության նախկին փոխնախարար, նորընտիր ԱԺ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշում է՝ Կարապետյանն իր տեղեկությունները փոխանցել է ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը շեշտում է՝ Արշակ Կարապետյանի նշանակումը ոչինչ չի փոխելու, քանի որ վարվող քաղաքականությունն ուղղված չէ հայական բանակի վերականգմանը: Իշխանությունների նշած բարեփոխումների արդյունքում, ըստ Ղուկասյանի, ունենալու ենք սահմանափակ խնդիրներ լուծող և ռուսական ռազմական ներկայությանն օժանդակող բանակ:

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել նոր վարչապետի նշանակմանը և կառավարության ձևավորմանը, սակայն գործադիրը, չսպասելով դրան, Պաշտպանության նախարարությունում առանցքային փոփոխություն է իրականացնում: Սա տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առկա լրավածությանը զուգառեռ: Թշնամին մեկ շաբաթ է՝ գնդակոծում է Երասխի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:

Ի դեպ, այսօր էլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է պաշտպանության փոխնախարար Սուրեն Սահակյանը: Նա այդ պաշտոնը ստանձնել էր Վաղարշակ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան