Վրաստանում ևս 2415 մարդ է վարակվել կորոնավիրուսով
Քաղաքականություն
21.07.2021 | 22:38Վրաստանում հուլիսի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2415 նոր դեպք:
Ըստ Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքի տվյալների՝ ընդհանուր դեպքերի քանակը երկրում 393 հազար 360 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 943 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 381 հազար 73 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 5618: